News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հատուկջոկատայինների եւ Ռոսգվարդիայի աշխատակիցները դուրս են հրել մարդկանց, որոնք հավաքվել էին Վնուկովոյի մուտքի մոտ, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Ոստիկանները բարձրախոսերով խնդրում են բոլորին հեռանալ օդանավակայանի շենքից: Այժմ տերմինալի մուտքն ազատվել է:

«Վնուկովո» օդանավակայանի մուտքի մոտ հավաքվել են մարդիկ եւ սահմանափակել շենքի մուտքը. ոստիկանները թույլ են տալիս մտնել շենք միայն տոմսի առկայության դեպքում:

Օդանավակայանի շենքի մոտ 21 քաղաքացի է բերման ենթարկվել: Մարդիկ փողոցում վանկարկել են «Նավալնի»: Օդանավակայանի մուտքի մոտ հերթապահում են ոստիկանները:

Քրեակատարողական դաշնային ծառայությունը կարող է ձերբակալել Ալեքսեյ Նավալնիին «Իվ Ռոշե» ընկերությունից հափշտակումների մասին քրեական գործի շրջանակում: Հայտնի չէ՝ պատրաստվում են արդյոք կառույցի աշխատակիցները բերման ենթարկել ընդդիմադրին օդանավակայանում կամ ավելի ուշ այլ վայրում: Նրան կարող են բերման ենթարկել նաեւ Ռուսաստանի Քննչական կոմիտեից Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամում խարդախությունների մասին գործով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ