News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելինը հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է:

«Մոսկվա ժամանելուն պես Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է: Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,-գրել է Շառլ Միշելինը թվիթերյան իր միկրոբլոգ-ում:

Ալեքսեյ Նավալնին ժամանել է Շերեմետեւո օդանավակայան հունվարի 17-ի երեկոյան, իսկ անցագրային հսկողությունն անցնելուց հետո՝ բերման ենթարկվել: Ի սկզբանե ինքնաթիռը, որով նա ժամանել էր Մոսկվա, պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ուղղորդվել էր եւ վայրէջքի համար Շերեմետեւո: Վնուկովոյից ելքն ու դեպի Շերեմետեւո տարվող ճանապարհը փակել էին: Նախքան դատավարության մեկնարկը Նավալնին կգտնվի կալանքի տակ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ