News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախում պատերազմի հետեւանքով հանրապետության ավելի քան 93 հազար բնակիչներ ժամանակավորապես գտնվել են Հայաստանում: Այս մասին հունվարի 18-ին ճեպազրույցում հայտնեց Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը:

Օպերատիվ շտաբն աշատում է հոկտեմբերի վերջից: Գլխավոր գործառույթներն են Հայաստանի կառավարության եւ բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցությամբ սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման համակարգումը: Դրանից բացի, շտաբն օժանդակում է փաստաթղթերի վերականգնմանը եւ տրամադրմանը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 93.300 արցախցիներ ժամանակավորապես գտնվել են Հայաստանում: Սխալը կազմում է 2-3 տոկոս: Առաջնահերթ խնդիրն էր բոլորին կացարանով, սնունդով, տաք հագուստով, բժշկական օգնությամբ ապահովելը, երեխաների դպրոց հաճախելուն օգնելը: «Բոլոր հարցերը օպերատիվորեն լուծվում էին»,- հայտնեց Վիրաբյանը: Նաեւ մոտ 54 մլն դրամ է ուղղվել զոհվածների հուղարկավորության կազմակերպմանը:

Խոսելով հայրենի եզերքներ արցախցիների վերադարձի մասին՝ Վիրաբյանը նշեց, որ Արցախ վերադառնալ են ցանկանում նաեւ նրանք, որոնց տները մնացել են Ադրբեջանի օկուպացրած շրջաններում: Այդպիսի արդեն ավելի քան 50 ընտանիք կա: Հունվարի առաջին օրերին օկուպացված Քաշաթաղի շրջանից Արցախ է վերադարձել 7 ընտանիք: Նրանք հաստատվել են Ասկերանի շրջանում: «Տները կորցրած շատերն են ցանկանում վերադառնալ: Արցախի կառավարությունը հայտարարել է, որ հարցը կլուծվի ամենակարճ ժամկետներում: Բայց դա մի քանի տարի է պահանջում»,- նշեց Արցախի նախագահի խորհրդականը:

Հիշեցնենք, որ Արցախի բնակիչները, որոնց տները մնացել են օկուպացված շրջաններում, ստանում են 300-ական հազար դրամի օգնություն, բնակիչները, որոնց տներն ավերվել են, բայց օկուպացված չեն, ստանում են 250-ական հազար դրամ: Անվճար ավտոբուսները կշարունակեն երթեւեկել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Վիրաբյանը հայտնեց, որ օգնության առաջին ծրագրի (68+15) հասցեատերերից մոտ 58-60 տոկոս միջոցներ է ստացել արդեն Արցախում: Ընդհանուր առմամբ, Հայաստանն իրականացնում է սոցիալական աջակցության ավելի քան 10 ծրագիր: Դրանցից երկուսը վերաբերում են զբաղվածությանը: Առաջիկա օրերին կսկսվի հայտերի ընդունումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ