News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայկական օրակարգը այս պահին մեր գերիների վերադարձն է, Արցախի կարգավիճակի հարցը, նաեւ ՀՀ սահմանների հարցը: Այս առումով հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը: Իշխանություններն այլեւս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու եւ ռեալ արդյունքներ ապահովելու համար:

«Երբ ասում են «առանց Նիկոլ Հայաստան», ես ուզում եմ հասկանալ, թե ինչպիսին է այդ Հայաստանը: Առանց Նիկոլ Հայաստանում Արցախի կարգավիճակն ինչպիսին է, անվտանգության ճարտարապետությունն ինչպիսին է լինելու: Ես ուզում եմ տեսնել մի ուժ, որը կազմված կլինի տեխնոկրատ կառավարիչներից, որոնք կկայունացնեն իրավիճակը: Ես կարծում եմ՝ այդ ուժը նոր պետք է ստեղծվի: Ինձ համար այս պահին տեսանելի չեն այդ մարդիկ, որոնք կոնկրետ առաջարկում են ինչ անել մոտ ապագայում»,- հայտարարեց պատգամավորը:

Հարցին, թե եթե պնդում եք, որ վարչապետը օպետք է հեռանա, բայց չեք տեսնում որեւէ ուժ, որը կկարողանա երկիրը ղեկավարել, այդ դեպքում որն է լինելու իր օրակարգը ԱԺ-ում, Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Մենք այսօր Սյունիքում ունենք 57 սահմանամերձ բնակավայր, որոնց բնակիչներն ունեն լրջագույնս խնդիրներ եւ ես պատրաստ եմ նրանց կողքին կանգնել հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: 2 օր առաջ եղել եմ Տեղ համայնքում, այնտեղ մարդիկ արոտավայրեր են կորցրել: Փաստորեն զբաղվածության խնդիրը պետք է լուծել: Մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն անվտանգությանը, այլեւ այն, թե ոնց պահենց այդ մարդկանց իրենց գյուղերում, որ չհայաթափվեն: Ես այդ օրակարգով եմ այստեղ եկել»:

Հարցին, թե ե՞րբ հասկացաք, որ իշխող քաղաքական թիմը ի վիճակի չէ երկիրը ղեկավարել, նա պատասխանեց. «Այն պահից, երբ պարզ էր, որ սոցիալական արդարության խնդիր չեն կարողանում լուծել, երբ օլիգարծները դարձան խոշոր սեփականատերեր, այն պահից, երբ այն ոչ օրինական ունեցվածք կուտակած անձանց նկատմամբ ոչ մի լուրջ գործընթաց չի իրականացվել:

Այսօր, երբ ես ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա պատերազմը պարտվելու համար է և ակնհայտ է, որ պարտված երկրի ղեկավարը չի կարող բանակցություններն արժանապատվորեն շարունակել: Թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին բանակցություններ վարել ՀՀ-ի անունից, բայց չեմ կարող ժխտել, որ 30 տարվա մեջ բոլորս ունենք մեր պատասխանատվությունը»:

Տպել
Ամենաշատ