News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՊԵԿ աշխատակիցներին մոտ 400 միավոր զենք կտրամադրվի: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ պետբյուջեի վրա որեւէ հավելյալ ֆինանսական բեռ չի լինի, տվյալ զենքը չի տրամադրվի պետբյուջեի հաշվին:

Նա պարզաբանեց, որ ՊԵԿ աշխատակիցները ,որոնք որոշակի գործունեություն են իրականացնում, այդ թվում՝ օպերատիվ, պետք է ապահովված լինեն մարտական զենքով: «Տվյալ հատուկ միջոցներն առաջարկվում է օգտագործել օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար»,-ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը:

Նա հավելեց, որ տվյալ զենքը կարող է կիրառվել թմրամիջոցների, զենքի, մշակութային, պատմական եւ հնագիտական նշանակություն ունեցող օբյեկտների, մտավոր սեփականության օբյեկտների, ոչնչացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակների եւ բուսատեսակների, նրանց մասերի եւ այլ ապրանքների ապօրինի տեղափոխման կանխարգելումը Հայաստանի մաքսային սահմանի միջով: Բացի այդ, ՊԵԿ աշխատակիցները կարող են զենքը կիրառել միջազգային ահաբեկչության դեմ հնարավոր պայքարի համար:      

Գասպարյանը հայտնեց, որ կառավարությունը կորոշի, թե գերատեսչության կոնկրետ որոշ ստորաբաժանումները հնարավորություն կստանան օգտվել մարտական զենքից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ