News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ տարվա ընթացքում մամուլի եւ խոսքի ազատության դեմ ճնշումներն ուղղակի աննախադեպ ու մասշտաբային բնույթ էին կրում. 2020 թվականին պետությունը գրեթե ամբողջությամբ գտնվել է հատուկ ռեժիմի մեջ: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ հավելելով, որ գրաքննությունը դարձել էր կառավարության գործիքակազմը, բանը հասել էր անգամ ֆեյսբուքյան գրառումներին:

Անդրադառնալով ՀՌՀ կողմից հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթներին, նա նշեց. «5-րդ ալիքը չստացավ հանրապետական սփռման իրավունք: Մենք մոտավորապես 2 տարի «5-րդ ալիքի» նկատմամբ տեսնում ենք իշխանական նիհիլիզմը: 2020-ին դեպքեր եղան, երբ ոստիկանները ներխուժում էին «5-րդ ալիքի» տաղավար՝ փորձելով հիմնավորել, որ քանի որ դիմակ չեն կրել, եւ փորձել են վարչական ակտ կազմել: Մենք ականատես ենք եղել իշխանական պատգամավորների կողմից «5-րդ ալիքի» լրագրողների նկատմամբ ակնհայտ հակաօրինական վարքագիծը: Արդեն կա հայց եւ եթե չեմ սխալվում մարտին նշանակված է դատական նիստ: Պատգամավորն եր Արթուր Հովհաննիսյանը եւ Քրիստինե Պողոսյանը ակնհայտ արհամարհական, կոպիտ եւ բռնության տարրեր պարունակող գործողություններ են իրականացրել լրագրողի նկատմամբ: Իհարկե, ՀՔԾ-ն հրժարվել է քրգործ հարցուցել, բայց վարչական դատարանը վարույթ է ընդունել հայցը:

Ինչ վերաբերում է «Արմնյուզին», որը եւս չստացավ հանրապետական սփռման հնարավորություն, այս հեռուստաընկերությունը եւս մի քանի միջադեպով ենթարկվել է հետապնդման: Նախ ՀՌՀ-ն հատուկ որոշմամբ սահմանափակեց այդ հաղորդաշարի եթեր հեռարձակումը, հետո Աբրահամ Գասպարյանի հաղորդումներից մեկի կապակցությամբ 5 ոստիկաններ ներկայացել էին «Արմնյուզ», ներխուժել էին տնօրեններից մեկի աշխատասենյակ, փորձում էին այնտեղ ինչ-որ հիմնավորումներ բերել, որ տաղավարում չէր կրվել դիմակ: Հետագայում ոստիկանությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, որ Աբրահամ Գասպարյանի եթերում դիմակ չկրելը պետք է առաջացներ վարչկան պատասխանատվություն»,-հայտարարեց իրավաբանը:

Ինչ վերաբերում է «Հ2»-ին, որն ընդհանրապես զրկվեց եթերից, Ռ. Հայրապետյանն ասաց. «Լրատվամիջոցի գործունեության դադարեցումը պետք է ունենա հիմնավոր նպատակ: Նախ պետք է հստակ հիմնավորվի, թե օրինակ, ինչ հիմնավորմամբ է զրկվել եթերից, օրինակ ազգային անվտանգությանն սպառնացող այս-այս միջոցառումների իրականացման կամ չիրականացման դեպքում, կամ օրենքի կոպիտ խախտման դեպքում, որը չկա: Բացառապես հակաիշխանական լրատվամիջոցները զրկվեցին հանրապետական սփռումից: Ակնհայտ է, որ մարզերում հատկապես ժողովրդի իրազեկվածության մակարդակը կախված է միայն TV-ների կողմից տրամադրվող նյութերից: Հիմա եթե մարզերում հեռարձակվելու է բացառապես «Առաջին ալիքի» լուրերը, ապա բոլորիս համար ակնհայտ է, որ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվելու, որ մենք իդեալական վիճակում ենք»:

Նա հավելեց, որ իշխանական պատգամավորներին կա հստակ ուղղորդում՝ չես տալիս հարցազրույց TV5-ին, «Արմնյուզին», 168.am-ին, որովհետեւ իրենք իշխանության քիմքին ոչ հարիր տեղեկատվություն են մատուցում:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ լրատվամիջոցների լրագրողները անհարմար հարցեր են տալիս պաշտոնյաներին ու պատգամավորներին, դրա համար նրանք չեն ընդունում այդ TV-ների հրավերները, Ռոբերտ Հայրապետյանը նկատեց, որ Հ1-ում եւս օրինակ Պետրոս Ղազարյանն անհարմար հարցեր է տալիս. «Եթե այդ TV-ները չունեն պետական ֆինանսավորում եւ հայտնի ՊՈԱԿ-ի կողմից չեն ստանում որոշակի հանձնարարականներ, դա նշանակում է, որ իրենք օբյեկտիվ լրատվություն չեն տալի՞ս: Միտումնավոր, շեշտադրված, գործողություն է եղել այս լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու»:

Նա հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք խուզարկության են մտել «Aysor.am-ի, «Yerevan Today»-ի, NEWS.am-ի խմբագրություններ, համակարգիչներ էին առգրավվել. «Ես չեմ հիշում որեւէ իշխանություն, որի ժամանակ մամուլն այսքան գրաքննվեր, այսչափ պոկիտ խախտումներ լինեին եւ չստանային պատշաճ գնահատական»:

Ռոբերտ Հայրապետյանն անդրադարձավ նաեւ «Ա1 +» հեռուստաընկերության փակմանը, որը ՄԻԵԴ-ում շահել էր դատը եւ պետությունը 30 հազար եվրո փոխհատուցում էր վճարել. «Ես կարծում եմ, այս ընկերությունների նկատմամբ իրականացված գործողություններն ավելի շատ հիմնավորումներով կարող են հասնել ՄԻԵԴ»:

Նշենք, որ ՀՌՀ-ի որոշմամբ հանրային սփռման իրավունք են ստացել 5 տեռուստաընկերություններ՝ «Արմենիա TV»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր մեդիա»-ն եւ ATV-ն:

«5-րդ ալիքը» եւ «Արմնյուզը» ստացել են մայրաքաղաքային սփռման իրավունք, որն ունեցել են նաեւ նախկինում, իսկ «Հ2»-ը զրկվել է եթերից, քանի որ մայրաքաղաքային սփռման մրցույթին չի մասնակցել: Եթեր չի ստացել նաեւ «Ա1+»-ը, քանի որ նա եւս դիմել էր միայն հանրապետականս սփռման մրցույթի համար: Եթերից զրկվել է նաեւ «Ար»-ը, որը որեւէ հայտ չէր էլ ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ