News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իշխանություններին կոչ է անում լյուստրացիայի գործընթաց սկսել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանից:

Հիշեցնենք, որ օրերս Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն Արարատ Միրզոյանին մեղադրել է Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության մեջ:

«Հայելի»-ի հարցազրույցում Մելիքյանը նշեց, որ մեղադրանքին կցվում է գրավոր փաստաթուղթ (ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության պատրաստակամության մասին,-խմբ.), սակայն հակառակ կողմը հերքում է դա: «Եթե դա այդպես է, ԱԱԾ-ն կհաստատե՞ր: Ծիծաղելի է նույնիսկ: Որպես քաղաքացի ինձ վստահություն է ներշնչում ներկայացված փաստաթուղթը: Եթե դա այդպես չէ, թող Միրզոյանը իր ստորագրության նմուշը ներկայացնի համեմատության համար:  Եթե չի ներկայացնում, ապա դա ուղիղ հաստատում է: Ինչո՞ւ է նա համագործակցել ԱԱԾ-ի հետ: Մասնագետներն ասում են, որ այդպես լինում է, երբ դա ստիպողական բնույթ է կրում»,-ասաց Մելիքյանը՝ կոչ անելով լյուստրացիայի գործընթաց սկսել Արարատ Միրզոյանից:

Միեւնույն ժամանակ, նա հարց ուղղեց, թե ինչու ԱԱԾ-ն պետք է ստիպեր համագործակցել: Ըստ նրա՝ ներկայացված տարբերակը շատ հավանական է: Միրզոյանն իսկապես աշխատել է ցեղասպանության ուսումնասիրման ոլորտում, իր աշխատավարձից դժգոհ էր: «Թուրքիայի հատուկ ծառայություններին շատ են հետաքրքրում նամ հաստատությունների աշխատակիցները»,-նշեց Մելիքյանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ