News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԴՆԹ-ի վերլուծության միջոցով կարելի է պարզել մարդու մայրենի լեզուն: Այս կամ այն հնչյունական հատկանիշներով բառերն արտասանելու ունակությունը, ինչպես նաեւ լսողությամբ բառերն ընկալելը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության, որոշակի գեների հատուկ տարբերակների աշխատանքի արդյունք է: Օտար լեզուներին տիրապետելու կարողությունը նույնպես որոշվում է գենետիկայով:

Փորձագետներին հաջողվել է պարզել, թե ինչու են որոշ մարդիկ տպավորիչ ունակություններ ցուցաբերում օտար լեզուների յուրացման գործում, իսկ մյուսները չեն կարողանում յուրացնել նույնիսկ ամենապարզ ճամփորդական զրուցարանը: Ամբողջ հարցը լեզվական գեների մուտացիաների մեջ է, որոնցից մեկը FOXP2-ն է՝ յոթերորդ քրոմոսոմի հատուկ հատվածը:

Այն փաստը, որ FOXP2 մուտանտային տարբերակների կրիչները հաճախ առանձնանում են գանգադիմային անկանոն կառուցվածքներով եւ խոսքի զգալի արատներով, ցույց է տալիս, որ գենը լուրջ նշանակություն ունի խոսքի համար: Միաժամանակ FOXP2-ի մուտանտային տարբերակների կրողները սովորաբար նորմալ ինտելեկտ են ունենում: Պարզ է, որ միայն մեկ գենը չի կարող պատասխանատու լինել խոսելու ունակության համար՝ գիտնականները գիտեն տասնյակ գենետիկ հաջորդականություններ, որոնք ազդում են խոսքի եւ դրա ընկալման վրա: Ակնհայտ է, որ այս գեները, ինչպես եւ բոլոր մյուսները, ենթարկվել են խիստ էվոլյուցիոն ընտրության: Միացյալ Նահանգներից գիտնականների կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ գենետիկական գործոնները որոշում են ինչպես լեզվական ունակություններն ընդհանրապես, այնպես էլ օտար լեզուները յուրացնելու ունակությունը: Օտար լեզուներ սովորելիս ուղեղի մեջ սպիտակ նյութի կառուցվածքը փոխվում է՝ դրանից, ինչպես նաեւ սպիտակ նյութի կապերի ամրությունից, մեծապես կախված է, թե պոլիգլոտ է արդյոք մարդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ