News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը մտադիր է հինգ կանանց նշանակել մի շարք գերատեսչությունների քարտուղարների տեղակալների պաշտոններում, գրում է Gazeta-ն՝ հղում անելով The Washington Post-ին:

Ըստ թերթի՝ խոսքը Փոլի Թրոթենբերգի, Անդրեա Փալմի, Էլիզաբեթ Քլեյնի, Սինդի Մարթենի, Ջոուել Բրոնոգի մասին է: Նրանք կարող են նշանակումներ ստանալ համապատասխանաբար գյուղատնտեսության, տրանսպորտի, առողջապահության եւ սոցիալական ծառայությունների, ներքին հարդարանքի եւ կրթության վարչություններում: Այս կանանց թեկնածությունները պետք է հաստատվեն ԱՄՆ Սենատի կողմից:

«Կարեւորագույն վարչություններում պրակտիկ փորձ ունեցող տեղակալների նշանակումն արտացոլում է կանանց բարձրացնելու եւ երկրում առկա ճգնաժամերը արագ լուծելու Բայդենի ցանկությունը»,- նշում է թերթը:

Ինչպես հայտնի է, Բրոնոգը, Թրոթենբերգը, Փալմը եւ Քլեյնը նույն գերատեսչություններում պաշտոններ են զբաղեցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ղեկավարման տարիներին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ