News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է եւ իր գործընկեր Ադրբեջանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությանը:

«Դա հենց սկզբից էր պարզ: Հիմա պարզապես Շուշին ազատագրողներին դատում են Շուշին հանձնողները: Բոլորիս համար էլ պարզ է, որ մարտի 1-ի դատավարության քաղաքական պատվիրատուները իրականում դրսից են եղել, եւ փաստացի կարելի էասել, որ հիմա Ալիեւն է դատում Քոչարյանին Երեւան քաղաքում: Սա մեր բոլորիս ամոթն է եւ ցանկացած մարդ, ով ունի արժանապատվություն, պարտավոր էր լինել այստեղ: Եթե  մարդը մտածում է, որ Ալիեւի GPS-ը չի հասնի իր տանը, ապա նա չարաչար սխալվում են: Այդպես մտածում էին, երբ երկու տարի առաջ Քոչարյանին էին դատում, հետո պարզվեց, որ այդ GPS-ը հասավ Ղարաբաղ: Հետո մարդիկ մտածում էին, որ Ղարաբաղ հասավ, բայց իրենց չի հասնի, հետո տեսան, որ այդ GPS-ը հասավ Զանգեզուր: Վաղը կհասնի Տավուշ, Եղեգնաձոր, Գյումրի, Արտաշատ: Այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը կհասկանա, որ այդ GPS_ը ոչ թե Քոչարյանի, սյունեցիների համար է, այլ Հայաստանի համար է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է, որ հանրությունը դա չի գիտակցում, Բոզոյանը պատասխանեց. «Ես հանրությանը չեմ ուզում մեղադրել, քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում լեզու գտնել հանրության հետ: Հանրության ասվածը շատ հարաբերական է, ՀՀ-ում ապրում են 90 տոկոս աղքատ մարդիկ, որոնք ունեն սոցիալական կարիքներ, իրենց պրոբլեմներով են ապրում: Այդ մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցությունն այդքան բարձր չէ, բայց դրա համար չի կարելի մեղադրել: Մինչեւ քաղաքական վերնախավը այդ մարդկանց համար սոցիալական բանաձեւ չգտնի, նա չի կարող համախմբել մեր հանրությանը»:

Անդրադառնալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Բոզոյանն ասաց, որ նրանք ուզում են վախեցնել Հայաստանի հասարակությանը, որ նա արտագաղթի ՀՀ-ից. «Նրանց քայլերն ուղղված են նրան, որ հայերը վախենան, փախչեն: Հայերի մոտ արդեն չկա վստահություն սեփական պետության հանդեպ, բանակի հանդեպ: Երկրում պետականությունը փլուզված վիճակում է, պետական կառավարման համակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Այս ամենը շատ լավ հասկանում են բաքվում եւ Անկարայում, եւ ճնշումները ուժեղացնում են, որ հայերը թողնեն հեռանան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողները պահանջում են Ջալալ Հարությունյանի գործը Երևանում քննել
Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
Պաշտոնական տվյալներով՝ գերության մեջ է մնում 23 քաղաքացի...
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ամենաշատ