News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ես հասկանում եմ, որ երբեմն էմոցիաները խտանում են, իրավիճակներ են ստեղծվում, երբ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի շրջանակում, բայց քաղաքական գործիչներից համար ինչքան էլ որ սադրանքները լինեն անհանդուրժելի, պիտի չտրվենք սադրանքների։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով օրերս «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, որով նա մի շարք գյումրեցիների հասցեին վիրավորական արտահայտություն էր թույլ տվել՝ ասելով «բոմժ»։

Ի դեպ, Վազգեն Մանուկյանի հայտարարությանն արձագանքել էր նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծաուկյանը, ով եւս քննադատել էր այդ։

Հարցին, թե Դուք այլեւս «ժեխ» բառը չեք օգտագործելո՞ւ,  Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չեմ հրաժարվի ժեխ բառն օգտագործելուց, իմ կոնտեքստն այլ է եղել, ես ասել եմ՝ բոլոր նրանք, ովքեր արդարացնում են դավաճանությունը, ովքեր ասում են, որ լավ է եղել, որ 5000 եւ ավելի երեխա է սպանվել, ժեխ են»։

Անդրադառնալով ռազմագերիների վերադարձման հարցին,  Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել մեր ռազմագերիներին։

«Նոյեմբերի 9-ից հետո գերեվարվածներին նրանք համարում են դիվերսանտներ եւ միջազգային բոլոր կառույցները ողողել են հայտարարություններով, որ նրանք ահաբեկիչներ են, ոչ թե ռազմագերիներ ու իրենք հակաահաբեկչական գործողություններ անելիս են նրանց գերեվարել, եւ ես չեմ տեսնում, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը կամ որեւէ կառույց բացի ՄԻՊ գրասնեյակից՝ ադեկվատ կարողանա գործել ստեղծված իրավիճակում»,- ասաց Զոհրաբյանը։

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ հունվարի 11-ի Մոսկվայի հանդիպումը Հայաստանի համար շանս էր, որպեսզի գերիների հարցը լուծվեր, բայց չհաջողվեց։

«Ես առավել քան վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը կտրուկ եւ չոր նախապայման դներ ռազմագերիների հարցով, եւ ասեր, որ մինչեւ չվերադարձնեն ռազմագերիներին, ու չստորագրեր Ադրբեջանի համար կենսական նշանակության այդ թուղթը, Ադրբեջանը կգնար այդ տարբերակին եւ այդ նախապայմանը կընդունվեր»,- ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ