News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Հյուսիսային հոսք 2»-ը կառուցող «Ֆորտունա» խողովակաշարեր տեղադրողի դեմ: Տուգանքները առնչվել են նաեւ նավի տիրոջը՝ «KBT- Рус» ընկերությանը: Բացի այդ, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության կայքում տեղադրված պատժամիջոցների ցուցակում ներառված են Կրասնոդարի երկրամասի «Ռուստանկեր» ընկերությունը, ինչպես նաեւ «Մաքսիմ Գորկի» եւ «Սիերա» տանկերները, հաղորդում է DW-ն:

Միեւնույն ժամանակ, գերմանացի լոբբիստները քննադատել են գազատարի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը: ԱՄՆ պատժամիջոցները ուժեղացնում են անդրատլանտյան հարաբերությունների վերսկսման վրա ճնշումը, ասվում է Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեի հայտարարության մեջ: Եվրամիությունը բավական հասուն է, որպեսզի որոշի իր էներգետիկ քաղաքականությունը եւ պաշտպանի ներդրումային նախագծերը արտաքին միջամտություններից,- ասել է հանձնաժողովի նախագահ Օլիվեր Հերմեսը: Սակայն կազմակերպությունը հնարավոր է համարում, որ Գերմանիայի կառավարությունը, Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի հետ միասին, կգտնեն լուծում, որը թույլ կտա ավարտել խողովակների տեղադրումը եւ ժամանակին սկսել գազատարի գործարկումը:

Գերմանական տնտեսության արեւելյան կոմիտեն ներկայացնում է Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների շուկաներում աշխատող գերմանական ընկերությունների շահերը: Միավորման նպատակն է խթանել գերմանական բիզնեսը Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի 29 երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ