News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին խորհրդական Սթիվեն Բենոնին ներելու որոշում է ընդունել, որը մեղադրվում է խարդախության եւ միջոցների հափշտակության մեջ, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Որոշումը վերջնական չէ այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան փաստաթուղթը չի ստորագրվել: CNN-ի տեղեկություններով՝ Թրամփն ու Բենոնը վերջին մի քանի շաբաթներին իրար հետ շփվել են:

Անցյալ տարվա օգոստոսի 20-ին կալանավորվել էին Բենոնը, Բրայան Քոլֆեյջը, Էնդրյու Բադոլատոն եւ Թիմոթի Շին: Նրանց մեղսագրվում է ավելի քան 25 մլն դոլարի կամավոր նվիրատվություններից խոշոր միջոցների յուրացման հանցարարք, որոնք հավաքել էր We Build the Wall հասարակական կազմակերպությունը: Սխեմայի կազմակերպիչ Քոլֆեյջը մեղադրվում է ավելի քան 350 հազար դոլարի յուրացման մեջ, Բենոնը՝ 100 հազար դոլարի: Յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել երկու կետով՝ էլեկտրոնային խարդախություն եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերած միջոցների օրինականացում: Յուրաքանչյուր կետով նախատեսվում է մինչեւ 20 տարվա բանտարկություն:

2016 թվականին Բենոնը Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբում զբաղեցնում էր առանցքային պաշտոններից մեկը: Ավելի ուշ նա նշանակվել էր Սպիտակ տան գլխավոր ռազմավարի պաշտոնում: Սակայն 2017  թվականի օգոստոսին Բենոնը որոշել էր հրաժարական տալ: Այդ ժամանակ լրատվամիջոցները պնդում էին, որ Թրամփի հետ նրա հարաբերությունները լրջորեն բարդացել են: Բենոնը նախկինում հանդես էր գալիս աջ եւ ուլտրաաջ ուղղություններին աջակցելու օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ