Ամենատարածված կրիպտոարժույթ բիթքոինը համեատաբար չափավոր էժանանում է՝ վաճառվելով 35 հազար դոլար նիշով, փոխանցում է «Փրայմը»:
CoinMarketCap պորտալի տեղեկություններով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինի արժեքը նվազում է 5,23 տոկոսով՝ հասնելով մինչեւ 35 282 դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինն էժանանում է 3,14 տոկոսով՝ հասնելով մինչեւ 35 453 դոլարի: