News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 20-ին, Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքների մի շարք օրենսդրական փոփոխությունների:

Այդ թվում՝

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթ (կողմ՝ 83, միաձայն);

Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ (կողմ՝ 83, միաձայն):

Բացի այդ, առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին՝

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ 81, միաձայն);

Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ 81, միաձայն);

«Ակցիզային հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներկրման համար կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատված են ավելացված արժեքի հարկից» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ 81, միաձայն);

Բացի այդ, ԱԺ-ն վավերացրել է մի շարք համաձայնագրեր: Այդ թվում՝   

«ԵԱՏՄ անդամ պետություններում ծխախոտային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիր (կողմ՝ 82, միաձայն);

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ՀՀ նավթի մատակարարումների ոլորտում առեւտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր (կողմ՝ 84, միաձայն);

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կանաչ կլիմայի հիմնադրամը միջեւ կնքված» հիմնական համաձայնագիր  (կողմ՝ 84, միաձայն):   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ