News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը՝ Արցախի դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ հերթական պատերազմը ծավալած ագրեսորը, ռազմական հանցագործը, որը պատասխանատու է հազարավոր կորսված եւ խեղված կյանքերի համար, հրավիրվել է G-20-ի գագաթաժողովին մասնակցելու: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Հրավիրվել է, ուշադրություն, Իտալիայի կողմից: Իտալիան, որը G-20-ի նախագահության օրոք ինքն է ընտրում ու հրավիրում գագաթաժողովին այն պետություններին, որոնք իր համար կարեւոր են: Իտալիան, որը ոչ հեռավոր անցյալում Հայաստանի ամենաբարեկամ երկրներից էր։ Նա միշտ Հայաստանի կողքին էր՝ թե տխրության, թե ուրախության պահերին։ Արյան մեջ թաթախված Ադրբեջանին հրավիրելով G-20-ի գագաթաժողովին՝ Իտալիան նույնիսկ չի էլ անհանգստացել ապահովելու հավասարության սկզբունքը՝ գագաթնաժողովին հրավիրելով նաեւ Հայաստանին։  Նիկոլը, ԱԳՆ-ն, պաշտոնյաները, եւ ընդհանրապես ամբողջ հասարակությունը ձեւացնում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել։ Մենք որոշեցինք, որ ամեն ինչ անցյալում է եւ որ առաջնահերթություններ սահմանեցինք, եւ ինչո՞ւ, օրինակ, իտալացիները պետք է Հայաստանն ավելի շատ սիրեն, քան մենք՝ հայերս:

Վերոնշյալը հերթական վառ, եւ հենց այդ պատճառով դառը ապացույցն է այն բանի, որ մեր դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունն ու պետական ինստիտուտները կործանված են եւ անաշխատունակ: Նիկոլիզմը քանդեց մեր երկիրը ներսից եւ զրոյացրեց Հայաստանի ազդեցությունն իր սահմաններից դուրս: Մենք կորցնում ենք արժանապատվությունը, մեզ վրա ոտքեր են սրբում։ Եվ քանի դեռ մենք թույլ ենք տալիս, որ այդ դավաճանները ներկայացնեն Հայաստանը, աշխարհի արձագանքը չի կարող եւ չի լինի այլ կերպ:

Քանի դեռ մենք ինքներս մեզ չենք հարգում, մյուսները մեզ հարգելու պատճառ չունեն»,-գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ