News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեր հասարակությունը տեղեկատվություն սպատռելու իմաստով դարձել է սպառող. Տուր, ես ուտեմ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը:

«Այնքան հեշտ հավատում են բոլոր կողմերից եկող տեղեկատվությանը, ոչ միայն մարսում են, այլ նաեւ տարածքում են: Մտածել ցանկացող եւ մտածող շերտի մոտ այդպես չի, բայց այս 3 ամիսը որեւէ այլ թեմայով չի խոսում»,-ասաց նա:

Անդրադառնալով պատերազմին, Հեքեքյանն ասաց. «Մենք 1994-ից հաղթած ժողովուրդ ենք եւ կարծում էինք, որ միշտ էլ հաղթած ենք լինելու, առանց քննարկելու, թե ի՞նչ է արվել տարիների ընթացքում, որ ոչ թե հաղթած մնանք, այլ առաջ գնանք ու գնանք: Մենք գնալով քայքայվում էինք, այնտեղ գնալով պատրաստվում էին պատերազմին»:

Նա նկատեց, որ այսօր մարդիկ բաժանվել են երկու մասի. Մի մասը տանել չի կարողանում վարչապետին, որ չի ազատում այդ պաշտոնը, եւ մարդիկ, որոնք փորձում են արդարացնել նրան. «Ես լավ եմ հասկանում այդ մարդկանց, իրենք փորձում են արդարացնել, որովհետեւ կատեգորիկ մերժում են նախորդներին: Շատ քիչ մտածողներ կան, որ ասում են՝ եկեք վերջակետ դնենք նախորդներին, հիմա առաջ գնալու ժամանակն է: Հիմա ինչ ենք անում, որ գնանք առաջ, ոչինչ: Այսօր իշխանությունը զբաղվում է այնպիսի անհեթեթ գործերով, որ թվում է, թե ասենք 2005 թվականն է»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ