News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հունաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ՝ հույսով, որ չի քննարկի հարցեր, որոնք համարում է ինքնիշխան իրավունք: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, հաղորդում է Reuters-ը:

Բանակցությունները կսկսվեն հունվարի 25-ին Ստամբուլում քառօրյա ընդմիջումից հետո:

«Մենք կմեկնենք լավատեսությամբ եւ ինքնավստահությամբ»,-ասել է նա:

Հունաստանը ցանկանում է քննարկել միայն Էգեյան եւ Միջերկրական ծովերում ծովային գոտիների դեմարկացիայի հարցը: Թուրքիան հայտարարում է, որ անհրաժեշտ է քննարկել բոլոր հարցերը, ներառյալ՝ օդային տարածքն ու Էգեյան ծովի որոշ կղզիների կարգավիճակը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ