News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 52,7 մլրդ դրամ է փոխանցել բյուջե: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Պատգամավոր Հրանտ Այվազյանը հետաքրքրվեց, թե ինչի վրա են ծախսվել հիմնադրամի փոխանցած 170 մլն դրամը, եւ այդ գումարի որ մասն է փոխանցվել կառավարությանը:

Ջանջուղազյանը նշեց, որ այդ միջոցները ծախսվել են պատերազմով պայմանավորված, քանի որ այդ տարվա բյուջեով նման ծախսեր նախատեսված չէին: Այնուամենայնիվ, նրա խոսքով, կառավարության ծախսերն ավելի շատ են եղել:

«Հաշվետվության ներկայացման պահին ծավալը կազմել է 101 մլրդ դրամ: Խոսքը պատերազմական գործողություններով պայմանավորված հավելյալ ծավալի մասին է: Սակայն այդ ծախսերը ժամանակի ընթացքում, բնականաբար, աճել են»,-ասաց Ջանջուղազյանը:

Նախարարը նաեւ նշեց, որ բոլոր ծախսերը կներկայացվեն բյուջեի իրացման հարցի քննարկման ժամանակ ինչպես խորհրդարանական հանձնաժողովների նիստի, այնպես էլ խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ