News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունն ամենաինտենսիվ եւ բարձր մակարդակում է: Այդ մասին հունվարի 20-ին ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությունն ամենաինտենսիվ եւ բարձր մակարդակում է: «Եւ մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու հարցում ոչ միայն պատրաստվում ենք որոշակի գործողություններ անել, այլ նաեւ արդեն իրականացրել ենք այնպիսի քայլեր, որոնց մասին եւ այս ամբիոնից բազմիցս խոսել եմ:

Սյունիքի մարզում արդեն կարելի է տեսնել այդ գործողությունների կոնկրետ դրսեւորումները»,-ասել է Փաշինյանը: Նրա խոսքով՝ Երրորդ հանրապետության անվտանգության համակարգի ամենամեծ եւ հիմնարար խնդիրը, որն աննկատ էր առ այսօր, կայանում է նրանում, որ անվտանգության համակարգի հիմնական հենասյունն ու ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ: Փաշինյանը նշել է, որ անվտանգության հիմնական սպառնալիքն ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքում:

Մեկնաբանելով ընդդիմության մեղադրանքները, որ իշխանությունները, Ղարաբաղում պատերազմի կապակցությամբ չեն դիմել ՀԱՊԿ-ին, վարչապետը հայտարարել է, որ ռազմական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ-ի լիազորություններից դուրս գտնվող տարածքում: Այդ համատեքստում նա նկատել է, որ ռուս-հայկական համագործակցության եւ ռազմաքաղաքական միության խորացումը Հայաստանի կառավարության օրակարգային հարցերից մեկն է: «Բնականաբար, Ռուսաստանի Դաշնության կողմից եւս կա այդ ցանկությունն ու մոտեցումը, եւ դա մեր երկկողմանի օրակարգի առաջնահերթ հարցերից մեկն է»,-ընդգծել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ