News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի առաջնորդները նվերներ են հանձնել նախագահ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Քամալա Հարիսին, հաղորդում է AP-ն:

Նվերների հանձնումը կայացել է Կոնգրեսում ճաշի փոխարեն, որը սովորաբար հաջորդում է երդմնակալության արարողությանը:

Մինեսոտայից դեմոկրատ սենատոր Էմի Քլոբուչարը հայտնել է, որ «Լենոքս»-ը պատրաստել է մի քանի հիշատակի ծաղկաման Բայդենի եւ Հարիսի համար, որոնցից յուրաքանչյուրը կշտում է 14.5 կգ:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ ՄակՔոնելը նվիրել են նրանց ԱՄՆ դրոշներ, որոնք ծածանվում էին Կապիտոլիումի շենքի վրա երդմնակալության արարողության ժամանակ:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Քեւին Մաքարթնին եւ Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը նվիրել են արարողության ժամանակ արված լուսանկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ