News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Բնականաբար դատարանից ակնկալում ենք արդարադատություն, ինչպես ցանկացած այլ դատարանից, միաժամանակ մեզ համար շատ հետաքրքիր է այս դատավարությունը, որովհետեւ այս քրեական գործում կա ամեն ինչ, բացի իրավաբանությունից: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալ;ով «Իկրայի» գործին:

«Այս քրեական գործում կա ֆուտուրիզմ, նատյուրմորտ, արվեստի այլ ուղղություններ, պոստմոդեռնիզմ եւ այլն: Արվեստի գործ է, եւ մենք էլ կփորձենք որպես արվեստի գործ վերաբերվել դրան»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ սուտ մատնության մեղադրանք է առաջադրվել, նա ասաց. «Մենք ունենք մի շարք կարեւոր հարցադրումներ եւ դրա հիման վրա դիրքորոշումներ, որոնք ավելի ճիշտ կլինի հենց դատական նիստերի դահլիճում հայտնենք: Սուտ մատնություն այստեղ գոյություն չունի եւ գոյություն ունենալ չէր կարող»:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը ամիսներ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ վարչապետի ընտանիքն ամեն ամիս ռեստորաններից մեկից գնում է 3000 դոլար արժողությամբ սև խավիար: Հետո, ըստ գրառման, երբ նորից են ուզել խավիար գնել, փորձել են անկանխիկ վճարել, բայց նրանց հայտնել են` այդ դեպքում այն ավելի թանկ է արժենալու։ Դրանից հետո Փաշինյանը ՊԵԿ–ին հրահանգել է զբաղվել այդ ռեստորանով։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ