News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Քաղաքակիրթ աշխարհը պետք է միավորվի եւ պարտավորեցնի Բաքվին վերադարձնել Հայաստանից ու Ղարաբաղից ռազմագերիներին ու գերության մեջ պահվող անձանց: Այդ մասին հունվարի 21-ին՝ ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերին պետք է միանան ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Բացի այդ, քաղաքական գործչի կարծիքով, այդ ցանկը պետք է ընդլայնվի ԵՄ-ի եւ բազմաթիվ այլ երկրների հաշվին:

Մարուքյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է կոնսոլիդացնել ամբողջ միջազգային հանրությունը գերիներին վերադարձնելու հարցի շուրջ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի վրա ճնշման ավելացումն եւ պատժամիջոցների կիրառումը:

Խորհրդարանական դաշինքի ղեկավարը նաեւ հայտարարել է, որ նրանք պատրաստվում են մեկնել Ստրասբուրգ եւ այդպես ակտիվորեն աշխատել ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ՝ այդ խնդիրը դարձնելով արտահերթ քննարկումների թեմա: «Մենք կանենք ամեն ինչ, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական ասամբլեայի 45 երկրները միավորվեն այդ պահանջի շուրջ»,-հավաստիացրել է Մարուքյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ