News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


NEWS.am–ը զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանի հետ։

Հունվարի 11–ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնեցին տարածաշրջանում ապաշրջափակել տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերը։ Արդյոք Հայաստանի, առավել ևս Սյունիքի բնակչությունը պատրա՞ստ է սահմանների բացմանը՝ հաշվի առնելով, որ տրանսպորտային միջանցքներից մեկը՝ Օրդուբադ-Ագարակ-Մեղրի-Նռնաձոր-Զանգելան երթուղին անցնելու է Սյունիքով։

Կարծում եմ՝ վաղ է խոսել՝ սյունեցիները պատրաստ են դրան, թե ոչ։ Խոսքը վերաբերում է «Մետաքսի ճանապարհի» վերականգնմանը, որի շնորհիվ մի կողմից Չինաստանը կապելու է Եվրոպայի հետ, մյուս կողմից Սյունիքը կտրվում է Իրանից։ Հարցն այն է , թե ինչ եղանակով է դա իրականացվելու՝ էստակադայի  նմա՞ն է լինելու, երկաթուղի անցնելու՞ է, թե՞ ոչ։ Պետք է հասկանալ, թե ինչ է տալու այդ ճանապարհը մեզ, մենք կարողանալո՞ւ ենք օգտվել դրանից, օրինակ, մեզ տրանզիտի համար գումար վճարելու՞ են, թե՞ ոչ. այսօր այդ հարցերի պատասխանները դեռևս չկան։

Արդյոք հայկական կողմն ի վիճակի՞ է ներդրումներ անել ճանապարհների կամ երկաթուղու կառուցման համար։

Ներկայումս հայկական կողմն ունակ չէ ոչնչի, ուր մնաց՝ ինչ–որ ճանապարհի կոմունիկացիա հստակեցնի կամ առավել ևս դրանց կառուցումը ֆինանսավորի։

Եթե Սյունիքի տարածքով ադրբեջանցիներին տրամադրվելիք սուվերեն ճանապարհի անվտանգությունը ապահովելու է ռուսական կողմը, ապա ո՞վ է երաշխավորելու Ադրբեջանի տարածքով ուղևորների և հայկական բեռների անվտանգ տարանցումը։

Այդ հարցի պատասխանը ևս չկա։ Այսօր անվտանգ չէ անգամ Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող Գորիս–Կապան Մ 2 ճանապարհահատվածը։ Արդեն իսկ կան դեպքեր, երբ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական ավտոմեքենաները։ Ամեն անգամ թշնամին ժեստերի միջոցով այդ ճանապարհով անցնողներին հասկացնում է, որ սպանելու է հայերին, գլուխները կտրելու և այլն։ Այս տենդենցն այժմ նկատվում է, և որևէ մեկը չի կարող այդ տարածքով անցնող մեր քաղաքացիների համար անվտանգության երաշխիքներ տալ։

Այսօր ի՞նչ անվտանգային ռիսկեր կան, որոնք սյունեցիներից շատերը գուցեև չեն պատկերացնում։

Այսօր Սյունիքի հետ սահմանի երկայնքով սկսվել է անօրինական առևտուր։ Ադրբեջանցի զինվորները հատում են իրենց վերահսկողության տակ անցած մեր անտառները և կոպեկներով փայտն առաջարկում են սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Եվ քանի որ հայկական կողմից վերահսկողություն չկա, սյունեցիները մեծ ուրախությամբ գնում են, հաշվի առնելով, որ ձմեռ է, վառելափայտի կարիք կա, և մեզ մոտ անտառահատումներն արգելված են։ Շատ հաճախ ադրբեջանցիները փայտը փոխանակում են ծխախոտի կամ այլ ապրանքների հետ, և եթե այս ամենը չկանխվի, վաղը կամ մյուս օրը ադրբեջանցիներն արդեն Կապանում են կրպակներ բացելու և տեղում զբաղվելու են առևտրով։

Այսինքն այս ամենն իրականացվում է իշխանությունների թողտվությա՞մբ։

Այո, այս ամենը կատարվում է իշխանությունների լուռ թույլտվությամբ. Ո՛չ մարզպետարանը և ո՛չ էլ այլ պետական մարմին չի վերահսկում այս գործընթացը։

Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Սյունիքում։ Տարեվերջին Նիկոլ Փաշինյանի առջև Սյունիքի դարպասները փակելու հայտնի միջադեպից հետո իշխանությունների նկատմամբ սյունեցիների վերաբերմունքը փոխվե՞լ է։

Սյունեցիներն ամեն օր իրենց մաշկի վրա են զգում կապիտուլյացիոն խայտառակ համաձայնագրի հետևանքները, և սյունեցիների մեծ մասը համարում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր չունի իշխանություն։

Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կապանի օդանավակայանի անվտանգության հարցը կարծես թե մղվել է հետին պլան։ Ի՞նչ եք կարծում, օդակայանի շահագործումն իշխանությունների համար այլևս էակա՞ն չէ։

Ոչ միայն Կապանի օդանավակայանը, այլև, առհասարակ,  իշխանություններին ոչինչ չի հետաքրքրում։ Սյունիքի տնտեսությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և տուրիզմի։ Կորոնավիրուսի համավարակի տարածումից հետո Սյունիք այցելող զբոսաշրջիկների թիվը նվազեց, իսկ պատերազմից հետո այս ոլորտը վերջնականապես անկում գրանցեց, ինչը կործանարար ազդեցություն ունեցավ տուրիզմի հետ փոխկապակցված այլ՝ ռեստորանային, հյուրանոցային բիզնեսների վրա և այլն։ Պատերազմի հետևանքով  80 տոկոսից ավելի ցանքատարածություններ և արոտավայրեր անցան թշնամուն կամ հայտնվեցին միջդիրքային տարածություններում, արդյունքում գյուղացիները ցածր գնով վաճառեցին խոշոր և մանր եղջերավոր անասունները և հայտնվեցին անելանելի վիճակում։ Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա միտում ենք տեսնում, որ կառավարության կողմից ոտնձգություններ են արվում խոշոր հարկատու համարվող ընկերության նկատմամբ։

Խոսքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասի՞ն է։

 Այո, ես չեմ զարմանա, որ այդ ոտնձգությունները շարունակական լինեն և հասնեն նրան, որ կոմբինատի գործունեությունը կասեցնեն։ Արդեն երեք տարի է՝ իրենք փորձում են ինչ–որ խախտումներ հայտնաբերել, բայց չեն գտնում։ Ինչպես Կոնֆուցիոսն է ասել. «Դժվար է մութ սենյակում սև կատու գտնելը, առավել ևս, երբ սենյակում սև կատու չկա»: Իրենք համառորեն փորձում են այստեղ կոռուպցիոն սխեմաներ գտնել, բայց չեն գտնում, սակայն շարունակում են փնտրել, որպեսզի մեզ համար խնդիրներ ստեղծեն։ Այս եղանակով նրանք վերջնականապես կքանդեն ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի տնտեսական հիմքը, որովհետև, ինչպես գիտեք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը կարևոր դերակատարում ունի տնտեսության մեջ և հանդիսանում է Հայաստանի առաջատար հանքարդյունահանող ընկերությունն ու խոշոր հարկատուն։ Նպատակը Հայաստանի տնտեսությունը վերջնականորեն քանդելն է կամ գուցե փորձելը թուրքական կապիտալ ներմուծել, ինչի փորձն արդեն ունենք։

Հայաստանը 2020թ–ը փակել է -8,5 տոկոս տնտեսական անկման ցուցանիշով։ Ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական ճգնաժամի հաղթահարումը։

Ձեր ասածը պաշտոնական ցուցանիշն է, մինչդեռ իրականում տնտեսական անկման ցուցանիշը շատ ավելի մեծ է։  Ներդրումները նվազել են 20 տոկոսով, եթե ոչ ավելի։ Այս համատեքստում սննդի առաքիչը, որն այսօր կես դրույքով էկոնոմիկայի նախարար է աշխատում, ամպագորգոռ հայտարարություններ է անում, թե մենք ունենալու ենք երկնիշ թվի տնտեսական աճ և միլիարդավոր դոլարների ներդրումներ ենք ունենալու։ Իսկ ո՞վ է այդ ներդրումներն անելու, այն դեպքում, երբ այսօր մեր բյուջեի դեֆիցիտը շուտով կհասնի կես մլրդ դոլարի։ Այսօր ցանկացած ներդրողի համար անհրաժեշտ է, որ տվյալ երկրում լինի անվտանգություն, ֆինանսական և քաղաքական կայունություն։ Հիմա ո՞վ է պատրաստ օրինակ Սյունիքում ներդրումներ անել, մինչև անվտանգության երաշխիքներ չլինեն կամ առհասարակ Հայաստանում ներդրում անել, եթե այս պահին կայունություն չկա։

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Մանրամասները՝ NEWS.am–ի տեսանյութում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող և չպետք է կապված լինի Արցախի կարգավիճակի հետ. Արցախի ԱԳՆ
Վերջին շրջանում կրկին ակտիվացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ քննարկումները, մեկնաբանությունները...
Պետք է նորից Հակոբ ծնվի․ Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի եղբայրը
Գրիգորյանները 3 աղջիկ ունեն, Հակոբը տան միակ որդին էր, ուստի ծնողները...
Ադրբեջանի պատգամավորը «Լաչինի միջանցքում ադրբեջանական դիրք տեղադրելու մասին» գաղափար է հնչեցրել
Իրականում սրանք ոչ թե խաղաղապահներ են, այլ հայամետ ուժեր․․․
Մենք համաձայն չենք Ալմաթիի հռչակագրի մասին Լավրովի մեկնաբանություններին. «Հայաստան» դաշինք
Իշխան Սաղաթելյանն ասել է, որ «Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ Լավրովի մեկնաբանություններին...
Արցախահայերի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն են. «Քաղաքացիական պայմանագիր»
Արցախահայերի անվտանգության երաշխավորը եւ պատասխանատուն ռուս խաղաղապահներն են...
«Սա կարևոր քայլ է». Արթուր Թովմասյանը ողջունել է Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը
Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար...
Ամենաշատ