News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Խոշոր բիզնեսն ու տեխնոհսկաներն արագ արձագանքեցին ԱՄՆ Կապիտոլիումի գրոհին՝ քննադատելով նրանց, ովքեր պատասխանատու էին դրա համար: Սակայն կար մեծ տարբերություն, թե ինչպես յուրաքանչյուր խումբ գործեց, National Interest-ում իր հոդվածում գրում է Միչիգանի համալսարանի բիզնես դպրոցի մենեջմենթի եւ սոցիոլոգիայի պրոֆեսոր Ջերի Դեւիսը:

Ամերիկյան տասնյակ ամենատարբեր ընկերություններ, ինչպիսիք են՝ Walmart, General Motors, McDonald’s եւ Nike ընկերությունները, ժամանակավորապես արգելել են հասանելիությունը քաղաքական գործիչների համար, ովքեր դեմ են քվեարկել նախագահական ընտրություններ արդյունքների հաստատմանը: Չնայած նրան, որ արձագանքն աննախադեպ էր, Կոնգրեսում հաջորդ ընտրությունները կայանան գրեթե երկու տարի անց, ինչը նախկին դոնորներին մտածելու տեղիք է տալիս:

Սակայն Big Tech-ն արձագանքել է ավելի ուղիղ եւ հետեւողական կերպով: Twitter-ը եւ Facebook-ն արգելափակել են նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները, Apple-ը եւ Google-ը ջնջել են Parler հարթակը, որը հայտնի է նրա աջակիցների շրջանում, իսկ Amazon-ը փակել է հոսթինգը:

Հոդվածագիրը նշում է, որ ինքը՝ որպես գիտնական, ով ուսումնասիրում է, թե ինչպես են տեխնոլոգիաները ձեւավորում կորպորատիվ կազմակերպության նոր ձեւեր, ուսումնասիրում է նաեւ, թե ինչպես են տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաները փոխում աղբյուրներն ու կորպորատիվ իշխանության օգտագործման միջոցները:  

20-րդ դարի մեծ մասի ընթացքում խոշոր ընկերությունները զբաղվել են քաղաքականությամբ ֆինանսական ներդրումների, լոբինգի եւ բարձրաստիճան անձնակազմի , բիզնես խմբերի միջոցով, ինչպիսիք են Առեւտրային պալատը, Արտադրողների ազգային ասոցիացիան եւ Գործնական շրջանակների կլոր սեղանը:Դրանց միջոցով բիզնեսի ներկայացուցիչները համաձայնեցրել են իրենց ձայները ընդհանուր շահերն առաջ տանելու համար: Նրանց նախընտրելի գործիք է եղել փողը, հատկապես՝ ընտրարշավների համար նվիրաբերությունների տեսքով: Ձգտելով ցածր հարկերի եւ թեթեւ կարգավորման՝ կորպորատիվ դոնորները, ինչը զարմանալի չէ, ձգտում են կոնսերվատիզմի եւ ընդհանուր առմամբ նախընտրում հանրապետական թեկնածուների: Սակայն խոշոր կորպորացիաները սովորաբար իրենց ներդրումն են ունենում երկու կողմերում, որպեսզի պահպանեն հասանելիությունը գործող օպերատորների նկատմամբ:

Կապիտոլիումի գրոհից հետո Big Tech-ի ընկերությունները ժամանակավոր դադարեցրել են իրենց քաղաքական ներդրումները, ինչպես դա արեցին ավանդական ձեռնարկությունները, սակայն դրանց արգելքն ու Parler-ի դեմ գործողություններն ավելի հեռուն գնացին, եւ ազդեցությունն ավելի խորն է:

Տեխնոլոգիական հսկաները, հատկապես մեծ հնգյակը՝ Alphabet, Amazon, Apple, Facebook, Microsoft, վերահսկում են տեղեկատվական ենթակառուցվածքը, որն օգտագործվում է բիզնեսում եւ քաղաքականության մեջ: 

Քաղաքականությունն ու բիզնեսը հիմնվում են տեղեկատվության վրա, այդ պատճառով ինֆորմացիոն եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաները կարեւոր միջնորդ են: Աշխարհի մասին մեր գիտելիքները, գործիքները, եւ այն, թե ինչպես ենք մենք մոբիլիզացվում քաղաքական առումով, այդ ամենն իրականացվում է համացանցի միջոցով: Գործիքները, որոնք համացանցը ներկայացնում է, շատ առումով անփոխարինելի են:

Հակառակը, կանխիկ գումարը հեշտ է փոխարինել: Եթե կանխիկության հոսքը դադարի, հանրապետական օրենսդիրները կարող են դիմել ֆինանսավորման այլ աղբյուրների, ինչպիսիք են պահպանողական միլիարդատերեր Դիք Ուիհլեյնն ու Ջեֆրի Յասսը: Այդպիսով, այն դեպքում, երբ քաղաքական գործիչը միշտ կարող է նոր դրամապանակ գտնել, առանձին ընկերություններ,օրինակ՝ Twitter-ը եւ Facebook-ը վերահսկում են իրենց հասանելիությունը մարդկանց միլիոնների նկատմամբ:

Խոշոր տեխնոլոգիական ընկերությունների իշխանությունն ավելի կենտրոնացած է, քան ավանդական ընկերություններինը, ինչը հեշտացնում է նրանց քաղաքական գործունեության համակարգումը:

Այն փաստը, որ Apple-ը եւ Google-ն արդյունավետորեն վերահսկում են հեռախոսների համար հավելվածների տարածման խողովակը՝ հնարավորություն ունենալով մեկ օրում անջատել Parler-ը, աննախադեպ է:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ