News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ես տարբեր հանձնախմբերում մասնակցում եմ նիստերին, տարբեր գործողություններ ենք իրականացնում 17+-ի ձեւաչափում եւ որեւէ տարաձայնություն չեմ տեսել ԲՀԿ-ի հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով լուրերին, թե ԲՀԿ-ի եւ «Հայրենիքի փրկության շարժման» միջեւ տարաձայնություններ կան:

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ թուրքա-ադրբեջանական ուսապարկերի ժողովին բացատրենք, որ չի կարելի այն դեպքոեւմ, երբ դուք ունեք բազմաթիվ գերիներ, որոնց անուններն անգամ չգիտեք, հավաքվել եք այստեղ ու ԲԴԽ անդամներ եք ընտրում: Նույնիսկ չխխոսենք թեկնածուներից, թեեւ այնտեղ մի անձ կա, որ բացի նրանից, որ «Սորոսի հիմնադրամի» տնօրենների խորհրդում գլխավոր տնօրենի պաշտոն է զբաղեցնում, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է: Հավանաբար Սասուն Խաչատրյանի «անուրանալի» ծառայությունների համար նրա եղբորը փորձում են վարձահատույց լինել:

Այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե Հայաստանում պատերազմից հետո չկան խնդիրներ: Վերջերս էլ ընդունեցին մի օրենք, որով ստեղծում են նոր դատարան, որը կանալավորումների, ձերբակալությունների միջնորդությունների քննությունը պետք է իրականացնի: Մենք ունենք լավ դատավորներ, հիմա ԲԴԽ-ի միջոցով փորձելու են այդ դատավորներին նկատմամբ ճնշում գործադրել: Սա չի կարելի թույլ տալ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա էին անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Սակայն իշխանությունը շտապում է ընտրել իրեն հաճո ԲԴԽ անդամներ՝ անկախ դատավորին վերջնականապես ճնշելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ