News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաշինյանի թիմը, որպես ԲԴԽ անդամ՝ առաջադրում է հնարավոր ամենանախկին, ամենակոռումպացված դատավորին: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի կառավարման ամեն օրը հղի է նոր վտանգներով, Նիկոլ Փաշինյանը գործում է մեկ ձեռագրով՝ դավաճանել հայ ժողովրդին, եւ ջուր լցնել ադրբեջանական ջրաղացին:

«Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, նա սոսնձված է իր աթոռին: Նիկոլ Փաշինյանը վախենում է պատասխան տալ սեփական մեղքերի համար: Այսօր Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անօրինականություն է ուզում անել. Նրա նպատակը մեկն է՝ զավթել դատական իշխանությունը, որը դեռ մեր երկրում ունի անկախություն, շարունակում է  գործել ի շահ ժողովրդի եւ պետության:

Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի օգտագործում էր «նախկին թալանչի» թեզը, իսկ այսօր իր թիմը որպես ԲԴԽ անդամ առաջադրում է հնարավոր ամենանախկին, ամենակոռումպացված դատավորին: Նպատակն է օգտագործել նրան դատարանների առաջ ճնշումներ իրականացնելու համար»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքի ակցիա էին անում ԱԺ-ի դիմաց՝ ԲԴԽ անդամների ընտրության դեմ։ Նշենք, որ խորհրդարանն այսօր ընտրում է ԲԴԽ անդամների։ Քաղաքացիները նշում են, որ մեր երկրում կան ավելի առաջնային խնդիրներ, ինչպիսիք են գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Նշենք, որ ԲԴԽ անդամի թեկնածուներն են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայր Արմեն Խաչատուրյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ