News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Մենք բազմիցս ասել ենք, որ այսօր օրակարգում պետք է այլ հարցեր լինեն. զոհվածների ընտանիքների, տարհանված ընտանիքների, ռազմագերիների եւ անհետ կորածների  խնդիրների լուծումը: Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝ քառօրյա նիստի հարցերից ոչ մեկը չի արտացոլում իրական օրակարգը, իսկ դրա փոխարեն առաջադրվում է կեղծ օրակարգ, որը կապված է դատական համակարգում հարցերի լուծման հետ:

Նրա պարզաբանմամբ՝ այսօր կուսակցության խմբակցությունը չի մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Խաչատրյանի քվեարկությանը:

«Մենք այս փուլում այդ քվեարկության նպատակահարմարություն չենք տեսնում: Մենք նաեւ վերապահումներ ունենք թեկնածուների վերաբերյալ: Մենք առարկայական քննարկումներին չենք մասնակցել, չենք մասնակցելու նաեւ քվեարկությանը»,- ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ