News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում եւ վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Երբ լսում էի, թե ինչպես էր այսօր ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանը Ալֆա (Օմեգա չէ` Ալֆա) տղամարդու կեցվածքով խոսում անձնապես իմ ու մեր կառույցի մասին` ակամայից աչքիս առաջ էր գալիս պատերազմի ժամանակ Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում տեսածս.

Երեսփոխանը պատրաստվում էր մեկնել հյուրանոցից, բայց օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում եւ վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ