News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Քրդական «Դեմոկրատական ժողովրդական միություն» կուսաակցության նախկին համանախագահ, բանտարկված քաղաքական գործիչ Սելահաթին Դեմիրթաշը նոր բողոքարկում է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով կատարել ՄԻԵԴ որոշումը, որը իր անհապաղ ազատ արձակման մասին վճիռ է կայացրել, գրում է Ahval-ը:

ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2018-ին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ իր վերջնական որոշման մեջ դեկտեմբերի 22-ին վճռել է, որ Դեմիրթաշի չորս տարվա ազատազրկումը ոտնահարել է նրա իրավունքները հինգ տարբեր կատեգորիաներում, ներառյալ՝ խոսքի ազատությունը եւ ազատության իրավունքը:

Ուրբաթ ուշ երեկոյան Դեմիրթաշի փաստաբան Մահսունի Քարամանը Twitter-ի իր էջում հայտարարել է բողոքարկման մասին:

«Դեմիրթաշին անհապաղ ազատ արձակելու մասին ՄԻԵԴ որոշման դիմադրության ֆոնին մենք եւս մեկ անհատական բողոք ենք ներկայացրել Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն վերջ չդնի այն անհեթեթությանը, որ ՄԻԵԴ-ի որոշումները պարտադիր ուժ չունեն, ՄԻԵԴ-ը որոշում կկայացնի, որ ՍԴ-ն իրավական պաշտպանության անարդյունավետ ներքին միջոց է»,- գրել է քուրդ քաղաքական գործչի փաստաբանը:

Դեմիրթաշը «Դեմոկրատական ժողովրդական միության» այլ ներկայացուցիչների հետ միասին բերման էր ենթարկվել 2016 թվականի նոյեմբերի 4-ին՝ Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու կասկածանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ