News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրոպական Խորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կործանարար դերակատարումը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակից:

«Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունեց թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը որոշելու գործընթացը պետք է ղեկավարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից և հիմնված լինի կարգավորման հիմնարար սկզբունքների վրա:

Զեկույցը նաև ընդգծում է Արցախում հայ բնակչության և մշակութային ժառանգության անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև հումանիտար օժանդակության տրամադրման հրատապ անհրաժեշտությունը։

Եվրոպական Խորհրդարանն ընդհանուր առմամբ նաև խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում, ինչպես նաև Սիրիայից օտարերկրյա ահաբեկիչների փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին օժանդակելը։

Մեկնաբանելով զեկույցները՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը նկատում է․ «Որպես կազմակերպություն, որն ակտիվորեն իրազեկվածության բարձրացման աշխատանքներ է իրականացնում Եվրախորհրդարանի անդամների շրջանում, մեզ համար պարզ է, որ խորհրդարանականների ճնշող մեծամասնությունը, ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, շատ լավ գիտի, թե ովքեր են ագրեսորները: Եվրախորհրդարանականներից շատերը նաև հրապարակավ պահանջել են խիստ և կոնկրետ միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ»։

Այնուհետև Էվինյանն ավելացնում է․ «Բայց, ցավոք, մենք ականատես ենք լինում Եվրոպական խորհրդարանի և ԵՄ գործադիր իշխանության մարմինների միջև խիստ անջրպետված դիրքորոշումների: Դա պարզ դարձավ Եվրախորհրդարանի լիագումար նիստերի ընթացքում, 2020 թվականի հոկտեմբերին, երբ պատերազմը դեռ մոլեգնում էր Ղարաբաղում: Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես եկան խիստ և քննադատական ելույթներով ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելի ներկայությամբ: Բայց բառերը կշիռ են ստանում, երբ դրանց հետևում են բովանդակային և համապատասխան գործողություններ: Եվրոպական հանձնաժողովը և կառավարությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, երբ ընտրված խորհրդարանականները մտահոգություններ են հայտնում: Հակառակ դեպքում, դա հանգեցնում է հիասթափության, առաջացնում է հարցեր արժանահավատության և ցավոք նաև մարդու իրավունքների ու արժեքների պահպանման վերաբերյալ, ինչով Արևմուտքը հպարտանում է: Այս իմաստով դեռ կա ճանապարհ, որը թույլ է տալիս փոքրացնել խոսքերի և գործողությունների միջև եղած անջրպետը»։       

Իբրև եվրոպահայ կազմակերպություն՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով Լեռնային Ղարաբաղի բնիկ հայկական բնակչության հիմնական իրավունքները»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-ադրբեջանական սահմանին մենք արտառոց միջադեպեր չենք նկատել. ԵՄ առաքելություն
«Առաքելության դիտորդները ոչ մի արտասովոր շարժում կամ միջադեպ չեն նկատել»,- նշել են ԵՄ պաշտոնյաները...
ԵՄ ութ երկիր առաջարկել է ռուս դիվանագետներին արգելել ազատ տեղաշարժվել Շենգենյան գոտում
Այն նշում է, որ հետախուզությունը, քարոզչությունը և հնարավոր դիվերսիոն գործողությունները «հիմնական ծանրաբեռնվածությունն են ԵՄ-ում մեծ թվով ռուս «դիվանագետների» համար»...
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը ՀՀ-ում
Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով...
Արայիկ Հարությունյանի և Մարագոսի գլխավորությամբ քննարկվել են ռազմավարական հաղորդակցության արդյունավետ քայլերը
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարները, հանրային կապերի պատասխանատուները, փորձագետներ…
Եվրամիության նկատմամբ Թուրքիայի անկեղծ մոտեցումը փոխադարձ չէ. Էրդողան
Եվրամիության որոշ երկրներ ընդունակ չեն տեսնելու Թուրքիայի հետ համագործակցության մեծ ներուժը և ԵՄ զարգացման գործում Անկարայի ներդրումը...
Օրբանը վրդովվել է փախստականների պատճառով ԵՄ 200 մլն եվրո տուգանքից
Օրբանն անընդունելի է անվանել Եվրամիության դատարանի որոշումը...
Ամենաշատ