News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անկարայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պյերինին հարցազրույց է տվել Ahval-ին, որում պատմել է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի դիմումի եւ իր արեւմտյան դաշնակիցների հետ երկրի հարաբերությունների շրջադարձային պահի մասին:

Պյերինիի կարծիքով՝ Թուրքիայի վերաքննիչ դատարանը չէր կարող ավելի վատ ժամանակ ընտրել վերացնելու համար գործարար Օսման Կավալայի եւ քաղաքացիական հասարակության մի շարք այլ ղեկավարների գործով արդարացման դատավճիռը, որ կայացվել էր Գեզիի գործով:

Թուրքիան հրաժարվել է «որոշակի պաշտպանական ճարտարապետությունից» ՆԱՏՕ-ում «շատ տարիներ առաջ»,- ասել է Պյերինին՝ փոխարենը դիմելով ռուսական արտադրության С-400 հակաօդային պաշտպանության համակարգերին:

Ավելին, Թուրքիան «խոչընդոտեց Եվրոպայի պաշտպանական ճարտարապետությանը եւ ընկալվում է որպես զուտ նատոյական դիրքի վերադառնալու շատ քիչ հավանական հնարավորություն: Այնպես որ, եվրոպացիները պետք է անհանգստանան այս կապակցությամբ»,- ասել է դեսպանը:

Պյերինիի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի դիմումն ավարտված է, եւ նոր անցումային հարաբերություններ են ձեւավորվում:

Հղում անելով Եվրախորհրդարանում Անկարայի կողմից գործողությունների անհրաժեշտության մասին Ջոզեպ Բորելի հայտարարությանը՝ Պյերինին հայտարարել է, որ Եվրախորհրդարանը «թույլ չի տա զգալի առաջընթաց արձանագրել Թուրքիայի հետ հարաբերություններում, առանց մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ոլորտում որոշակի փոփոխությունների, քանի որ դա ժողովրդավարական հասարակության բնույթն է»:

Նախկին դեսպանի խոսքով՝ 2020 թվականը շրջադարձային էր ԵՄ-ի ու Թուրքիայի հարաբերություններում, որտեղ մի քանի խնդիր է կուտակվել:

2020-ի փաստարկները, ինչպիսին է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «հոգեկան առողջության» հարցը, «այն չէ, ինչ կարելի էր ակնկալել հարեւանից, մանավանդ եթե հարեւանը հանկարծ ասի ձեզ, որ Եվրոպան եւ ՆԱՏՕ-ն կենտրոնական տեղ են գրավում իր քաղաքականության մեջ»:

Պյերինին 2023թ․ նախատեսված հաջորդ ընտրությունները մատնանշել է որպես հույսի փայլատակում։

«Հաջորդ ընտրությունների ճակատագիրը, եթե դրանք տեղի ունենան, Թուրքիայի քաղաքացիների ձեռքում է»,- ասել է նա:

«Խնդիրն այն է, որ Թուրքիայում դուք ունեք կառավարման լիովին ավտոկրատական համակարգ»,- ասել է Պյերինին՝ հավելելով, որ ԵՄ առաջնորդները ստիպված կլինեն «հսկայական թռիչք կատարել»՝ հավատալու թուրքական խոսակցության վերջին շրջադարձին:

Եվրոպացի ներդրողները, ովքեր ցանկանում են իսկապես ներդրումներ կատարել Թուրքիայում, տեսնում են քաղաքականացված դատական համակարգ, երբ նայում են Թուրքիային, ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ