News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դալլասի բնակչին, որը մասնակցել է ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման մեջ, մեղադրանք է առաջադրվել սոցցանցերում Կենգրեսի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին սպանելու մասին սոցցանցերում սպառնալիքներ տարածելու մեջ, հաղորդում է CNBC-ը:

34-ամյա Հարեթ Միլերը ձերբակալվել է այս շաբաթ մի շարք մեղադրանքների առնչությամբ՝ կապված Կապիտոլիումի վրա հարձակման հետ՝ համաձայն դաշնային հայցի:

Բացի սպանության սպառնալիքների վերաբերյալ մեղադրանքից, Միլերը մեղադրվում է նաեւ առանց օրինական թույլատրության ցանկացած սահմանափակ շենքերում կամ տարածքներում մուտք գործելու եւ գտնվելու փաստի, բռնի ներխուժման եւ հասարակական կարգի խախտման մեջ Կապիտոլիումի տարածքում, ինչպես նաեւ քաղաքացիական անկարգությունների ժամանակ որոշակի գործողությունների մեջ:

Միլերը Թվիթեր սոցիալական ցանցում գրել է «ԱՕԿ-ի սպանություն»՝ համաձայն դատական հայցի:

Միլերը նաեւ սպառնացել է Կապիտոլիումի ոստիկանության աշխատակցին, որը կրակել է կնոջ ուղղությամբ, որը փորձում էր ներխուժել Կապիտոլիումի շենք անկարգությունների ժամանակ:

«Պարոն Միլերը զղջում է գործողությունների համար, որոնք ձեռնարկել է նախկին նախագահ Թրամփին իր աջակցությունը ցուցաբերելու համար: Նա վայելում է իր ընտանիքի լիարժեք աջակցությունն ու մշտապես օրինապաշտ քաղաքացի է եղել»,-ասել է Բրոդենը:

Բրոդենը հավելել է, որ չի հավատում, որ կան ապացույցներ առ այն, որ Միլերը պլանավորել է կյանքի կոչել այդ սպառնալիքները:

Միլերը պետք է դատարան ներկայանա Դալլասում երկուշաբթի: Դատախազները հայտարարել են, որ ցանկանում են, որ նա ձերբակալվի դատարանի դահլիճում, սակայն Բրոդենն ասել է, որ կպայքարի Միլերի պայմանական ազատման համար նախքան դատավարությունը Վաշինգտոնում:

Ավելի վաղ կին կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսն ասել է, որ մտահոգվել է իր կյանքի համար հարձակման ժամանակ, եւ Կոնգրեսի անդամները «հազիվ փրկվել են իրենց սպանությունից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ