News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 12
USD
522.1
EUR
635.08
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Զանգելանի հատվածից գտած զինծառայողների մարմինները դեռ չեն ճանաչվել, ԴՆԹ-փորձաքննության պատասխանների ենք սպասում հասկանալու համար մեր երեխաների մարմինե՞րն են, թե` ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

«Բողոքի ակցիաներ դեռ չենք անցկացնում, քանի որ Զանգելանի հատվածից տոպրակով զինծառայողների մարմիններ են բերել, չգիտենք էլ քանի մարմին է, Աստված տա մեր որդիների մարմինները չլինեն: Բոլորս այս պահին սպասում ենք ԴՆԹ փորձաքննության պատասխաններին»,-ասաց նա:

Նշենք, որ Էջմիածնի N զորամասի 34 անհետ կորած համարվող զինծռայողների հարազատները 3 ամսից ավելի  որեւէ տեղեկություն չունեն իրենց զինծառայողներից։ Նրանց խոսքով՝ զինվորներն անհետ կորել են Զանգելանի տարածքում։

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար ակցիաներ էին անում զորամասի, Կառավարության եւ ՊՆ դիմաց, պահանջելով, որպեսզի Զանգելանի տարածքում սկսվեն որոնողական աշխատանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարություններին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների ու անհայտ կորածների ընտանիքների բողոքների…
Արայիկ Հարությունյանը Մեսրոպ Առաքելյանին է փոխանցել «Մխիթար Գոշ» մեդալը
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մեսրոպ Առաքելյանին հետպատերազմյան ծանր շրջանում արցախցիների…
«Ազատություն հայ ռազմագերիներին».իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ գերիներին
«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել…
Ադրբեջանը շարունակում է հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. ՄԻՊ–ը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին
Արման Թաթոյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա եւ շեշտել, որ նրա ելույթներն ավելի են բորբոքում հայատյացությունը...
Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց. Միրզոյանը՝ լիտվացի խորհրդարանականներին
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որեւէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում...
Ոչ մի քաղաքական, իշխանական ուժ այսքան ժամանակ մեզ օգնություն չի ցուցաբերել. անհետ կորածի ծնող
Կառավարությունից այլեւս հույսը կտրել է...
Ամենաշատ