News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, եւ նրանք չպետք է այնտեղ լինեն: Եւ նրանք արդեն գրավել էին Շուշին եւ հեռացել Փաշինյանի հրամանով: Այդ մասին հայտարարել է «Ժամանակի էությունը» շարժման առաջնորդ Սերգեյ Կուրղինյանը:

«Մարդկանց, որոնք ազատագրել են Շուշին, հրամայված էր նահանջել, քանի որ նրանց ասել են, որ այժմ «Իսկանդերներով» կհարվածեն, եւ նրանք չպետք է այնտեղ լինեն: Եւ նրանք արդեն գրավել էին Շուշին եւ հեռացել Փաշինյանի հրամանով: Իսկ այն պահին, երբ նրանք հեռացել են, հայտարարվել է, որ Շուշին հանձնել են: Այդպիսի կապիտուլյացիայի համար որեւէ հիմնավորում չկար: Ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ կապ ուներ այդտեղ Շուշին:

Այժմ արդեն բոլոր հայ աղբյուրներն ասում են, որ հայկական բանակն առհասարակ չի մասնակցել Ղարաբաղին աջակցելու հարցում, առհասարակ: Նաեւ զենքը, որը փոխանցվել էր Ղարաբաղին տարբեր կողմերից, սառեցվել էր Հայաստանի տարածքում եւ չէր փոխանցվել Ղարաբաղին: Ընդհանուր առմամբ մայր Հայաստանից որեւէ օգնություն Ղարաբաղին չէր ցուցաբերվել: Արվում էր ամեն ինչ, որ այդ դավաճանությունը, եւ, ըստ էության, Փաշինյանի ընտրությունը կատարվել է թուրք-ադրբեջանական փողերով:

Գլխավոր խնդիրը Ղարաբաղի հանձնում էր, ինչը նա կատարել է, որի համար նրա ընտանիքը ստանում է պարգեւներ արդեն Ադրբեջանի ղեկավարությունից: Հայաստանում քննարկվում է այն, որ կատարվել է աննախադեպ դավաճանություն: Ուշագրավն այն է, որ կռվող ղարաբաղյան բանակը, այնուամենայնիվ, հենց ղարաբաղյան բանակը կարողացել է հետ մղել թուրք-ադրբեջանական ուժերին: Ահա թե ինչն է ուշագրավ:

Զարմանալի են այդ 5 000 տղաները, որոնք զոհվել են այնտեղ: Իսկ մնացածը դավաճանություն է: Եւ հայկական մեղքը, ինչպես ես գրել եմ բազմաթիվ անգամ, կայանում է նրանում, որ խելագարված Հայաստանն ընտրել է դավաճան եւ մարդասպան Փաշինյանին, եւ առ այսօր ոչինչ չի կարող անել այդ կապակցությամբ: Իսկ ինչ վերաբերում է իրական պատերազմին, ապա հանկարծակի պարզ է դարձել, որ փոքրիկ Ղարաբաղն ունակ է կռվել թուրք-ադրբեջանական համատեղ բանակի դեմ Հայաստանի լիարժեք դավաճանության պարագայում: Եւ դա ձեզ այժմ կասի Երեւանում ցանկացած հայ: Ուրիշ ոչ մեկը ոչինչ ձեզ չի ասի»,-ասել է Սերգեյ Կուրղինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ