News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի 1000 խոշոր միլիարդատերեր վերականգնել են իրենց կարողությունը պանդեմիայի ֆոնին:

Oxfam International-ի ամենամյա հաշվետվության համաձայն՝ ավելի քան 10 տարի կարող է պահանջվել, որպեսզի աշխարհի բնակչության աղքատ խավերը վերականգնվեն: Պանդեմիան կարող է ուժգնացնել գրեթե յուրաքանչյուր երկրում միանգամից տնտեսական անհավասարությունը:

«Մենք կդառնանք անհավասարության մեծագույն աճի վկաները: Հարուստների եւ աղքատների միջեւ խորը անջրպետը կլինի նույնքան մահացու, որքան վիրուսը»,-ասել է Oxfam-ի գործադիր տնօրեն Գաբրիելա Բուխերը:  

Ընկերության հաշվարկների համաձայն՝ ամբողջ աշխարհում միլիարդատերերի կարողությունն ավելացել է 3,9 տրիլիոն դոլարով մարտի կեսերից մինչեւ դեկտեմբերի վերջ: Սակայն աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը կարող է ավելանալ մինչեւ 500 մլն:

Հոկտեմբերին Համաշխարհային բանկի առանձին հետազոտություն ցույց է տվել, որ պանդեմիան կարող է հանգեցնել մինչեւ 60 մլն մարդու ծայրաստիճան աղքատության:

Բուխերի խոսքով՝ այդ ավելացող անհավասարության դեմ պայքարի համար կառավարությունները պետք է ապահովեն յուրաքանչյուրի հասանելիությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի նկատմամբ եւ ֆինանսական աջակցությունն աշխատանքը կորցնելու դեպքում: Բացի այդ, նրա խոսքով, ժամանակն է հասարակական ծառայություններում ավելի երկարաժամկետ ներդրումների համար:

ԱՄՆ-ում Oxfam-ը Կոնգրեսին կոչ է արել տնտեսական վերականգնման ծրագիր ընդունել, որը նախատեսում է ներդրումներ «կանաչ» աշխատատեղերում եւ աջակցություն երեխաների խնամքի ինդուստրիային, ինչը կանանց թույլ կտա աշխատանքի վերադառնալ եւ հավելյալ աջակցություն կտրամադրի պանդեմիայի դեմ գլոբալ պայքարում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ