News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղարաբաղում գյուղատնտեսական հողերը հանձնելու հետեւանքով Հայաստանը տարեկան 100 մլն դոլար կկորցնի: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա պարզաբանմամբ՝ Ղարաբաղում պատերազմի հետեւանքով կորսվել է 3000 հա այգի, որտեղ աճեցվում էր հիմնականում նուռ, դեղձ եւ այլ մթերքներ, 50 հազար հա ցորենի ցանքսի դաշտեր, ինչպես նաեւ նվազագույնը 200 հա ցանքատարածքային մակերեսներ, որտեղ սոխ էր աճեցվում (տարեկան 2000 տոննա սոխ): «Ղարաբաղից Հայաստան էր ներմուծվում 100 հազար տոննա ցորեն: Նման պաշարի կորուստը նշանակում է, որ երկիրը ստիպված է լինելու 20-30 մլն դոլար ավելի ծախսել ցորենի ներկրման համար, քան նախկինում: «Քայլող» իշխանությունները պետք է սրա համար պատասխան տան»,- հավելեց փորձագետը:

Նրա համոզմամբ՝ նոր իշխանությունների գալով գյուղատնտեսության նախարարության վերացումը ապագա փոփոխությունների ազդանշաններից մեկն էր, իսկ այսօր ֆերմերներն իրենք են պատրաստ փողոց դուրս գալու, քանի որ իրավիճակն անտանելի է դարձել: «Նախօրեին Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակումն ուղղված է վախ սերմանելուն, որ Հայաստանում մտածեն Ադրբեջանով «ձեռնտու» ճանապարհի մասին: Այս գործընթացները չէին կարող տեղ գտնել առանց Հայաստանի իշխանությունների գիտության, դեսպանատունը չի կարող դա չիմանալ»,- նշեց Բերբերյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը Թուրքիայի հետ առեւտրի մասին, ապա, ինչպես նշեց փորձագետը, պետք է հասկանալ, որ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը 70 տոկոսով ցածր է այն պատճառով, որ հայկական ջերմոցները էներգակիրների վրա ավելի շատ միջոցներ են ծախսում, հետեւաբար արտադրությունը պակաս մրցունակ է: «Դրանից բացի, մենք կասկածում ենք, որ երկար տարիներ հայկական շուկայի վրա կատարվում են, հավանաբար կենսաբանական հարձակումներ Թուրքիայից գյուսատնտեսական ապրանքների ներմուծման միջոցով»,- ամփոփեց Հրաչ Բերբերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ