News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարգելափակի 519 մլն դոլարի չափով սպառազինության վաճառքը սաուդցիներին, քանի որ ԱՄՆ-ն փոխում է զենքի արտահանման իր քաղաքականությունը, գրում է Defense One-ը:

Raytheon ընկերության գործադիր տնօրեն Գրեգ Հեյսն ասել է, որ ընկերությունն իր հաշվապահական հաշտվետվոթյունից բացառել է 519 մլն դոլարի չափով զենքի կանխատեսվող վաճառքը Մերձավոր Արեւելքում հաճախորդին:

Անցած տարի Raytheon-ը հայտարարել է, որ իր զենքի վաճառքներին կարող է վնասել օրենսդիրների մտահոգությունը՝ կապված Եմենի պատերազմում Էր Ռիադի դերի հետ: Այնուամենայնիվ, դեկտեմբերին Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Թրամփի վարչակազմն առաջ է տանում վաճառքը:

«Մենք ենթադրում էինք, որ հարձակողական զենքի այդ համակարգերի մատակարարման լիցենզիա կստանանք: Վարչակազմի փոփոխության հետ քիչ հավանական է դառնում, որ մենք կստանանք այդ լիցենզիան»,-ասել է Հեյսը:   

Անցած շաբաթ Սենատում պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածության հաստատման հարցով լսումների ժամանակ Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը «կդադարեցնի աջակցությունը ռազմարշավին, որն անցկացնում է Սաուդյան Արաբիան Եմենում»:

Այնուամենայնիվ, Հեյսն ասել է, որ ընկերությունը չի ակնկալում խնդիրներ պաշտպանական զենքի, օրինակ՝ Patriot-ի եւ այլ զենքի վաճառքի հետ:

«Մերձավոր Արեւելքում խաղաղություն մոտ ժամանակներս չի լինի»,-ասել է Հեյսը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ