News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի Կենտրոնական բանկը բանկերի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որի օգնությամբ 11.5 միլիարդ սաուդյան ռիալ (ավելի քան 3 միլիարդ դոլար) է ապօրինի կերպով փոխանցվել արտասահմանյան հաշվեհամարներին: Այս մասին հայտնել է Թագավորության վերահսկողության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ-Հուսեյնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը:

Նրա խոսքով` ֆինանսական հանցագործությունը հնարավոր է եղել բացահայտել կենտրոնական բանկի վերահսկողական քաղաքականության եւ կառավարման մասնագետների արհեստավարժության շնորհիվ:

Ալ-Հուսեյնը նշել է, որ հանցագործությունը բացահայտվել է, հանցագործները կալանավորվել են, նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու, փաստաթղթեր կեղծելու եւ մի շարք այլ հանցագործությունների մեջ: Հանցանքի ծանրությունից կախված` մեղադրյալներին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Մայիսի 3-6-ին տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը...
Ամենաշատ