News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Transparency International կազմակերպությունը ներկայացրել է կոռուպցիայի ընկալման Corruption Perceptions Index 2020 իր ամենամյա վարկանիշը, որում Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը 49 բալով:

2019-ին Հայաստանը 77-րդ տեղում էր:

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում դրական դինամիկայով առաջատարների թվում են Վրաստանը (56 բալ), Հայաստանը (49) եւ Բելառուսը (47):

Առաջին տեղը զբաղեցնում է Դանիան, ապա՝ Նոր Զելանդիան եւ Ֆինլանդիան:

Զեկույցի համաձայն՝ ամբողջ տարածաշրջանում կորոնավիրուսը վեր է հանել կառուցվածքային եւ կառավարման ընթացիկ խնդիրներ, լայնորեն տարածված կոռուպցիա եւ խորացող սոցիալական դժգհություն:

Որոշ քաղաքական գործիչներ օգտագործել են ճգնաժամը, որպեսզի ամրապնդեն իշխանությունը, ավելացրել են սահմանափակումներն ու առանց այդ էլ սահմանափակ հասանելիությունը տեղեկության նկատմամբ, բացառել թափանցիկության պահանջները պետգնումների կանոններից եւ հրաժարվել հանրային պատասխանատության մեխանիզմներից՝ նշում են հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ