News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ եւ զինակից ընկերներ,

Այսօր, ավելի քան երբեւէ, մենք մեր անսասան վստահությունը պետք է հայտնենք համաժողովրդական ուժի՝ բանակի, նկատմամբ։

44 օրյա պատերազմը ցույց տվեց, որ ողջ հայությունը՝ երկրի ներսում, թե սահմաններից դուրս, բանակի կողքին է, եւ այդ հավատի շնորհիվ անհավասար պայքարում հայ զինվորն արեց առավելագույնը։

Խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ եւ իմ զորակցությունն եմ հայտնում նրանց հարազարտներին։

Ես համոզված եմ, որ մեր բանակը կուղղի իր մեջքը՝ վերագնահատելով անցածը եւ շարունակելով կրել իր պատվավոր պատասխանատվությունը, քանզի առաջին հերթին հայոց բանակից է կախված պետության եւ ժողովրդի ներկան ու ապագան։

Վստահեցնում եմ՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կանգնած է բանակի թիկունքին եւ զորավիգ կլինի բանակաշինության բոլոր ձեռնարկումներին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ