News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ամերիկացի զինվորականները Լիբիայում «Պանցիր-C1» ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության համալիր են առեւանգել գաղտնի օպերացիայի ընթացքում եւ այն տեղափոխել Գերմանիայում գտնվող Ռամշթայն բազա, հաղորդում է Ինտերֆաքսը՝ The Times-ի վրա հղումով:

Պարբերականի տվյալներով՝ օպերացիան անցկացվել է անցած տարի հունիսին: Ամերիկացի զինվորականների հատուկ ստորաբաժանումը C-17 Globemaster ինքնաթիռով ժամանել է Տրիպոլիից դեպի արեւմուտք գտնվող Զուվարի օդանավակայան համալիրի բեռնման համար:

Պարբերականը նշում է, որ համալիրն առեւանգվել է Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Խաֆթարի զորքերի կողմից  Տրիպոլիի զավթման փորձի ժամանակ, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարությունը, որին աջակցում է Թուրքիան:

Հակահարձակման ժամանակ կառավարական զորքերը ժամանել են ավիաբազա, որը պահել են Խաֆթարի զորքերը, որտեղ էլ հայտնաբերվել է «Պանցիր-C1»-ը: Ապա այն ուղարկել են բազա, որտեղ տեղակայված են թուրք զինվորականներ, ավելի ուշ՝ օդանավակայան, որտեղից էլ՝ Գերմանիա:

«Պանցիր-C» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է ցանկացած եղանակային եւ ռադիոէլեկտրոնային վիճակում գիշեր եւ ցերեկ քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումից պաշտպանության համար: Համալիրը կարող է պաշտպանել օբյեկտը ցամաքային եւ ստորջրյա սպառնալիքներից:

Պաշտոնապես հաղորդվել է, որ «Պանցիր»-ները արտահանվում են, մասնավորապես, ԱՄԷ:

2020 թվականի հունիսին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը եգիպտական «Ալ Ահրամ» թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ Լիբիայում աշխատող ռազմատեխնիկան սխալմամբ ներկայացվում է որպես վերջին ռուսական մատակարարումներ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ