News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մարդիկ վարկեր են վերցրել տան կահույք գնելու համար, իսկ այսօր այդ կահույքը թուրքերի ձեռքերում է, բայց վարկերը բանկերը չեն հետաձգում։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Քաշաթաղի շրջանի Ալաշկերտ համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանը։

«Մեր ակցիան քաղաքական ոչ մի ենթատեսքստ չունի։ Ժողովուրդը հավաքվել է շարժական եւ անշարժ գույքի փոխատուցման համար։ Մարդիկ վարկեր են վերցրել, տան կահույք են գնել, իսկ այսօր այդ կահույքը թուրքերի ձեռքերում է, բայց այդ վարկերը բանկերը չեն հետաձգում։   Այսօր Հայաստանում կան գյուղեր, որոնք լքված են, թող գումար տան մարդկանց, գնան այդ գյուղերում հող մշակեն։ Արցախն այսօր հնարավորություն չունի միանգամից այդքան մարդու ընդունելու։ Մարդիկ ասում են՝ թող  փոխատուցման հարցը լուծվի, իրենք կուզեն Հայաստանում  տուն կգնեն, կուզեն Արցախում կգնեն»,- նշեց Բագրատ Նավասարդյանը։

 Ալաշկերտ համայնքի ղեկավար Բագրատ Նավասարդյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները դիմել են կառավարությունը, 15 օր առաջ նամակ են գրել Փաշինյանին եւ սպասում են, որ իրենցից մի քանիսին կառավարությունից կընդունեն։

«Ես կորցրել եմ տուն, այգիներ, անասուններ, ցորենի դաշտեր, տեխնիկաներ։ Ամեն ինչ թողել  ենք այնտեղ, մեր հագի շորերով դուրս ենք եկել։ Հոկտեմբերի 18-ին մեզ ասել են դուրս եկեք, մենք դուրս ենք եկել։ Ժամանակ չեն տվել։ Կառավարությունից պահանջում ենք համաչափ փոխհատուցում։ Մենք շատ բան ենք կորցրել, ամբողջի փոխհատուցումը տալ չեն կարող։ Այս մարդիկ ամենքը միլիոներ են թողել։ Մենք աշխատող, ստեղծող մարդիկ ենք, չենք ուզում դառնալ  նպաստառու։  Քաշաթաղում կա 54 համայնք, այդ բոլոր համայնքներից դիմում ենք կառավարությանը։ Կառավարությանը դիմել ենք, 15 օր առաջ նամակ ենք գրել Նիկոլ Փաշինյանին, սպասում ենք ընդունելության»,- ասաց Ալաշկերտի համայնքապետը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ