News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տարածքում գտնվող Կարսի նահանգում փետրվարի 1-ին սկսվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 12-ը: Տարածաշրջանում ռազմական-ռազմավարական իրավիճակի մանրամասների եւ դրա հնարավոր փոփոխության մասին է գրում Газеты.Ru-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարյոնոկը:

«Սկսված թուրք-ադրբեջանական զորավարժություններում ներգրավված են մոտոհետեւակային եւ տանկային ստորաբաժանումներ եւ կազմավորումներ, հրթիռային զորքեր եւ հրետանի, ռազմաօդային ուժեր, հատուկ նշանակության ջոկատներ: Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ մանեւրների նպատակը համատեղ օպերացիաների ընթացքում գործողությունների համակարգումն ապահովելն է, ինչպես նաեւ նոր զենքի եւ տրանսպորտային միջոցների փորձարկումը:

Միջոցառումների ընթացքում նախատեսվում է նաեւ մշակել ավիահարվածներ պայմանական հակառակորդի օբյեկտներին, դեսանտավորում, թիկունքի եւ տեխնիկական աջակցության խնդիրներ: Մեկնարկած զորավարժություններում անձնակազմի եւ սարքավորումների քանակը չի նշվում: Պաշտոնական զեկույցները խոսում են միայն «խոշորածավալ» վարժանքների մասին:

Կասկած չկա, որ Կարսում անցկացվող զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարների եւ շտաբերի հմտությունները՝ ռազմական գործողությունները, ինչպես նաեւ զորքերի հրամանատարությունն ու վերահսկողությունը նախապատրաստելն ու վարելը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ստորաբաժանումների եւ զորամասերի գործողությունների համաձայնեցվածության բարձրացմանը: Հիմնական խնդիրը զորքերի դաշտային պատրաստվածությունը եւ զորքերի (ուժերի) կոալիցիոն խմբավորման վերահսկողական հարցերի բարելավումն է:

Այս առումով հետաքրքիր են ոչ այնքան սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք, ըստ էության, երկու երկրների զինված ուժերի համատեղ մարտական եւ օպերատիվ պատրաստության սովորական տարր են (եւ որոնք, ինչպես թվում է, չեն հանգեցնի որեւէ ցնցումների Անդրկովկասում): Ավելի կարեւոր է մեկ այլ հարց՝ ինչպես կզարգանա ռազմաքաղաքական իրավիճակը այս պայթյունավտանգ տարածաշրջանում մոտ ժամանակներս:

Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ հայտարարության վերաբերյալ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասել էր. «Դե, ի՞նչ, Փաշինյա՞ն: Որտեղ է քո կարգավիճակը։ Այս թղթում բառ անգամ չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: Քո կարգավիճակը դժոխք նետվեց՝ ցաքուցրիվ եղավ։ Կարգավիճակ չկա, եւ չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ: Սա Ադրբեջանի մասն է»:

Եւ տարածաշրջանում իրավիճակը գնահատելիս պետք է հիշել Իլհամ Ալիեւի հենց այս խոսքերը:

Ամենայն հավանականությամբ, սա ոչ այնքան պետության ղեկավարի հայտարարություն է, որքան մոտ ապագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարության գործողությունների ծրագիր:

Բացի այդ, պետք է հիշել, որ Ալիեւը վերջերս ստեղծել է իր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները լուծելու արդյունավետ գործիք՝ ժամանակակից բանակ:

Մոտ ապագայում Ադրբեջանի զինված ուժերի ռազմական հզորությունը միայն կմեծանա: Դրան կնպաստեն ինչպես երկրի սեփական տնտեսական համալիրի հնարավորությունները, այնպես էլ Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքը: Մեծ մասամբ Բաքվի դիրքերի ամրապնդման գործընթացներին կնպաստի Ադրբեջանի ծայրաստիճան շահեկան աշխարհագրական դիրքը: Ամերիկացի քաղաքագետ Զբիգնեւ Բժեզինսկու փոխաբերական արտահայտության համաձայն, Ադրբեջանին կարելի է անվանել կենսական կարեւորության «խցան», որը վերահսկում է Կասպից ծովի ավազանի եւ Կենտրոնական Ասիայի հարստություններով լի «շշի» մուտքը: Ադրբեջանի տարածքով են անցնում գազա- եւ նավթամուղերը, որոնք այնուհետեւ ձգվում են դեպի էթնիկապես ազգակից Թուրքիա, որն Բաքվին ավելի ու ավելի մեծ քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում:

Ռազմատեխնիկական համագործակցությունը Բաքվի եւ Անկարայի միջեւ ընթանալու է բացառապես աճող հետագծով: Եւ եթե նախորդ տարի Ադրբեջանի կողմից ռազմաօդային ուժերը եւ բանակի ավիացիան գործնականում չեն մասնակցել զինված բախմանը, ապա այսօր բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ շատ մոտ ապագայում Բաքուն նման հնարավորություններ կունենա:

Իր հերթին, Հայաստանն այսօր գտնվում է ինքնատիպ աշխարհաքաղաքական թակարդի մեջ: Պետությունը գործնականում չունի հարեւան երկրների կամքից անկախ կապի միջոց արտաքին աշխարհի հետ` ինչպես ցամաքային (հիմնականում երկաթուղային), այնպես էլ օդային ճանապարհով, էլ չեմ ասում ծովով: Հայաստանի բնակչությունը (առանց այդ էլ անկախ պետության համար շատ փոքր) ունի հետագա նվազման համառ միտում: Երկրի տնտեսությունը նաեւ չի ցուցադրում աճի տպավորիչ տեմպեր:

Մարտունակ զինված ուժեր ստեղծելու Երեւանի հնարավորությունները տարեցտարի նվազում են։ Նախ` բավարար քանակությամբ ժամանակակից զենք, ռազմական եւ հատուկ տեխնիկա ձեռք բերելու հնարավորություն չկա: Դրա համար հանրապետության բյուջեում միջոցներ չկան: Երկրորդ՝ ՀԱՊԿ-ում Երեւանի դաշնակից Ռուսաստանը չի կարող Հայաստանին բավարար քանակությամբ ապառիկ, առավել եւս՝ անվճար զենք տրամադրել: Ինչ վերաբերում է զենքի հնարավոր այլ մատակարարներին, ապա այս պարագայում նրանց պետք է վճարել բացառապես «իրական» փողերով, ինչը Հայաստանը բավարար քանակությամբ չունի:

Եւ նաեւ Հայաստանի կողմից բանակ ստեղծելու եւ ժամանակակից ու հեռանկարային սարքավորումներով զինելու հնարավորությունը, որը կարող է հավասարվել Ադրբեջանի զինված ուժերին, շատ պատրանքային է թվում: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կազմավորումներին, ապա նրանք մեծագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող անցնել կիսապարտիզանական ջոկատների սահմանը։

Պետք չէ մոռանալ, որ Լեռնային Ղարաբաղը իրավաբանորեն Ադրբեջանի մի մասն է, իսկ պետության սահմանները միջազգային հանրությունը ճանաչում է եւ չի վիճարկում: Ռազմական-ռազմավարական իրավիճակի զարգացման ցանկացած սցենարում մարտական գործողությունները տեղի կունենան Ադրբեջանի տարածքում:

Ինչ վերաբերում է Անդրկովկասի գործերում Ռուսաստանի դերին ու մասնակցությանը, մի կողմից, Մոսկվան Երեւանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ում: Մյուս կողմից, Կրեմլը պատճառ չունի բարդացնելու հարաբերությունները Բաքվի հետ: Ի թիվս այլ բաների, Ռուսաստանի Դաշնության տարածքում կա մեծ ադրբեջանական սփյուռք, որը ամուր ինտեգրված է Ռուսաստանի տնտեսության մեջ: Եւ բացի այդ, ներկա փուլում Մոսկվան տնտեսապես, ֆինանսական եւ նույնիսկ ռազմական առումով այնքան ուժեղ չէ այս տարածաշրջանում անվերապահ գերակայությունը վերականգնելու համար: Եւ ներքին ռազմավարներն ու վերլուծաբանները պետք է հաշվի առնեն նաեւ այս փաստը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ