News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունները սահմանափակել հետախուզական տվյալներին Դոնալդ Թրամփի հասանելիությունը եվրոպական դաշնակիցներին համոզել են, որ կրկին կարող են ԱՄՆ-ի հետ ազատ փոխանակվել տեղեկություններով, հայտնում է Insider-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Եվրոպայում երեք տարբեր հատուկ ծառայությունների պաշտոնատարները ջերմորեն են արձագանքել Բայդենի մեկնաբանություններին որպես նախագահ իր առաջին հեռուստահարցազրույցում, որի ժամանակ նա ասել է, թե չի ցանկանում, որ Թրամփը շարունակի հետախուզության ճեպազրույցներից տեղեկություններ ստանալ:

Նախորդ նախագահներին ճեպազրույցները տրամադրվում էին որպես սիրալիրության նշան, ինչը ներկայիս նախագահը կարող է ցանկացած պահի չեղարկել: Չնայած Բայդենն ասել է, թե անհրաժեշտություն չի տեսնում, որ Թրամփը շարունակի տեղեկություններ ստանալ, նա վերջնականապես չի խոսել նրան հասանելիությունը մերժելու մասին:

Այդուհանդերձ, այս քայլը հանգստացրել է հետախուզության աշխատակիցներին, որոնց հետ Insider-ը զրուցել է:

Նրանցից մեկը՝ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրի բարձրաստիճան պաշտոնյան ասել է. «Սա սպասելի եւ ինչ-որ իմաստով խորհրդանշական քայլ էր, այն վերջ դրեց արտակարգ իրավիճակին, երբ մերին նման ծառայությունները սկսել էին դժկամությամբ փոխանակել առանցքային հետախուզական տվյալները՝ մտավախությունների պատճառով, որ այդ տեղեկությունները կհայտնվեն նախագահի մոտ, որը հետո դա կհայտնի ռուս դեսպանին»:

Նա նկատի է ունեցել Թրամփի կառավարման առաջին ամսին տեղի ունեցած միջադեպը, երբ Թրամփը չափազանց կարեւոր տեղեկությունը հայտնել էր ռուս դեսպանին, որը կարողացել էր բացահայտել ԻԼԻՊ-ի հետ կապված իսրայելական հետախուզության աղբյուրը:

Բայդենն իր հարցազրույցում գուցե նկատի է ունեցել համանման սցենարները, երբ որպես Թրամփի հասանելությունը սահմանափակող պատճառ վկայակոչում էր այն բանի հավանականությունը, որ Թրամփը «կարող է վրիպում թույլ տալ եւ ինչ-որ բան ասել»:

«Թրամփի առումով մտավախություններ կային՝ հիմնված նրա հեղինակության եւ ռուսական տարրերի հետ սերտ կապերի վրա, որոնք լավագույն դեպքում կասկածելի են համարվում,- ասել է հետախուզության ներկայացուցիչը: - 2017 թվականից ի վեր մեծ թվով իրադարձություններ են տեղի ունեցել. ես կասեի, որ ոչ մի լավ բան չի եղել, բայց հենց այս դեպքում են բոլորը սկսել ամերիկացիների հետ ավելի զգուշավոր փոխանակել տեղեկությունները»: (Աղբյուրը չի հստակեցրել, թե էլի ինչ միջադեպեր է նկատի ունեցել, չնայած եւ մեղադրանքներ եղել են):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ