News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փետրվարի 10-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» եւ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների  նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանին եւ քննարկել նրա թեկնածության հարցը:

Գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը:

Հանդիպումների ընթացքում Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ծրագրերն ու առաջիկա քայլերը, շեշտվել է դատախոզության աշխատանքների անկախության,անկողմնակալության ապահովումը:Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում դատախազության գործառույթներին,մասնավորապես ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:

Կարեւորվել է խորհրդարանի հետ փոխգործակցությունը ,ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ՝ համակարգում առկա խնդիրների վերհանման առումով:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձել է համակարգի աշխատանքների կարգավորման եւ բարելավման ուղղություններին,տեսլականին:

2021թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի լիագումար նիստ եւ քննարկման կդրվի նաեւ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ