News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Старше Эдды» տելեգրամ ալիքի հեղինակ Գերման Կուլիկովսկին դատողություններ է անում այն մասին, թե ինչ հարթակ են պատրաստում Փաշինյանի պարտված կողմնակիցները, եւ արդյոք նրանք Հայաստանը հիմա կամ մոտ ապագայում վերջնականապես ոչնչացնելու հնարավորություն ունե՞ն, փոխանցում է Life-ը:

«Արդյոք կարո՞ղ եմ ռուս խաղաղապահներին ներգրավելու կոչ անող մարդկանց 5-րդ շարասյուն անվանել: Կարող եմ: Եվ կարծում եմ: Հիշեք, պատերազմից հետո ժամը 6-ին դուք պետք է դրա համար պատասխան տաք»:

Դուք, հավանաբար, մտածեցիք, թե սա հատված է ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործչի ելույթից, որը տեղեկացել է հակամարտության գոտի ՌԴ խաղաղապահ զորախումբ մտցնելու մասին եւ վրդովվել է:

Կամ՝ «Նա, ով կվկայակոչի կամ հղում կկատարի ռուսական մեդիային, ինձ համար դավաճան է: Վերջ, իմ համբերությունը սահման ունի»:

Հոյակապ է, ճի՞շտ է: Հավանաբար, ինչ-որ արեւմտյան լրագրող է կամ վատագույն դեպքում՝ ուկրաինացի քաղաքական գործիչ: Նրանց ոճը, ուղեղի ակտիվության մակարդակը նույնն է: Ի դեպ, զվարճալին էլ կա, հիմա ցույց կտամ.

«Իսկ գիտեի՞ք, որ պանթյուրքիզմի գաղափարը ծնվել է ցարական Ռուսաստանի Գլխավոր շտաբում՝ Պետերբուրգի արեւելագիտության ֆակուլտետի մասնագետների աջակցությամբ: Նպատակը նեոօսմանիզմի դեմ պայքարն էր թուրքական գործոնի եւ հակաօսմանյան ուժերի ներգրավման միջոցով: Մասնավորապես, հենց այս պատճառով հայկական եւ հունական քաղաքական ուժերը միացան երիտթուրքերի հեղափոխությանը: Արդյունքում Օսմանյան կայսրությունը գնաց, իսկ պանթուրքիզմը մնաց: Հետո ջարդեցին հայերին եւ հույներին: Ահա այսպես էլ ապրում ենք մեր սիրելի տարածաշրջանում»:

«Ես ոչինչ չեմ խաբում: Մենք հիմարներ էինք: Ի դեպ, Էնվերը 1904 թվականից ռուս գործակալ է եղել»:

Սիրելի՛ բարեկամներ, ո՛չ: Սա արեւմտյան լրագրող չէ եւ ոչ էլ ուկրաինացի քաղաքական գործիչ: Սա ընդամենը պարոն Լեւոն Սարդարյանն է՝ Հայաստանի Հանրային (պետական) հեռուստատեսության լուրերի գլխավոր խմբագիրը, իսկ համատեղությամբ Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Վովաեւիչ Փաշինյանի հավատարիմ ընկերն ու համախոհը: Գրառումները, որ ներկայացրեցի, վերցված են նրա ֆեյսբուքյան անձնական էջից: 2020 թվականի հոկտեմբերի 3-ի, հոկտեմբերի 6-ի օրերին, իսկ տորթի բալը, այսինքն՝ Ռուսաստանին հասցեագրած մեղադրանքը, որ նա է, իբր, դաստիարակել Էնվեր Փաշային՝ 1915 թվականին հայերի ցեղասպանության գաղափարական ոգեշնչողին ու ակտիվ մասնակցին, կատարվել է տառացիորեն երեկ՝ 2021 թվականի փետրվարի 10-ին:

Ո՞վ է այս մարդը եւ ինչի՞ է հասնում՝ հրապարակելով այսպիսի հրեշավոր սուտ: Իսկ այս մարդը, ավելի ճիշտ՝ մարդկանց խումբը (չնայած, ըստ իս, այդպիսի քաղաքացիներին ամենից լավ բնութագրում է «կենսազանգվածը») կատարում է չափազանց պատասխանատու եւ կարեւոր խնդիր: Այս մարդկանց նպատակն է Փաշինյանի իշխանությունը պահելը՝ Անդրկովկասում գործընթացից Ռուսաստանին ամբողջությամբ  բացառելով: Կարեւոր չէ, որ այս դեպքում Հայաստանը կարող է մի քանի տարի հետո ամբողջությամբ անհետանալ: Կարեւոր չէ, որ դեռեւս չի չորացել հազարավոր հայ զինվորների արյունը, որոնք հերոսաբար պաշտպանում էին հայրենիքը: Կարեւոր չէ, որ Արցախում կամ Սյունիքում, դե, ըստ էության, նաեւ Երեւաում մարդիկ իրենց պաշտպանված են զգում միայն այն ժամանակ, երբ տեսնում են ռուսական դրոշը եւ ռուս զինվորներին: Ո՛չ: Փաշինյանն ու նրա թիմը հստակ հասկանում են, թե ինչի համար են զբաղեցնում իրենց աշխատատեղերը: Եվ սա, այո, խնդիր է, որը նրանց առաջ դրել էին պատվիրատուները՝ հատկապես Հայաստանի ամբողջական դուրսբերումը Ռուսաստանի ազդեցության տակից եւ Հայաստանի մնացած կտորի անցումը ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ՝ ի դեմս Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի, Իրանի դեմ հետագա պլացդարմ ստեղծելու համար, որը չի կատարվել:

Հավելած Ռոբերտ Քոչարյանի այդքան անպատեհ հայտնված (Փաշինյանի համար անպատեհ) քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարաությունը, որը խառնել է բոլոր քարտերը եւ այրել ոտքի տակի հողը: Ուստի միակ բանը, որ հիմա կարող են անել Փաշինյանի թիմի խաղացողները, Ռուսաստանի հետ կտրուկ առճակատման գնալն է: Վերջնական առճակատման, որը պետք է երեւա ոչ որպես քաղաքական առաջնորդների վեճ: Փաշինյանը պետք է այն հնարավորինս փոխանցի երկու ժողովուրդների ատելության: Փաշինյանն ու նրա մինյոնները պետք է Ռուսաստանին դավաճան ներկայացնեն, որը հարյուրավոր տարիներ մի բան է անում՝ նվաստացնում ու դավաճանում է հայերին: Մեր հոլովակային մտածողության դարում ոչ մի ապացույց հարկավոր չէ: Նայեք մեր այսօրվա հերոսին՝ Լեւոնին: Վերցրել ու գրել է, որ Էնվերին ռուսներն են ստեղծել, որպեսզի հայերին ոչնչացնեն: Եվ վերջ, այլեւս հարկավո՞ր են ինչ-որ բառեր: Հասկանալի է, որ միջնակարգ դպրոցում սովորած հիմնական զանգվածը գիտի՝ ռուսները Էնվեր փաշային դաժանաբար սպանել են: Եվ 1915 թվականին հենց Սարիղամիշի դաժանագույն պարտությունը, երբ ռուսական կայսերական բանակը եւ հայ կամավորները ոչնչացրին Էնվեր Փաշայի բանակը, Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության խրտվիլակ ծառայեց:

Էնվերը չկարողացավ ներել, որ թուրքերի հսկայական բանակը տառացիորեն անհետացավ՝ Ռուսական կայսրության Ղարսի մարզում թողնելով տասնյակ հազարավոր դիակների բլուրներ: Եվ հնարավորություն չունենալով վրեժխնդիր լինել ռուսներից կամ հայկական այն դիվիզիաներից, որոնք հավատով ու ճշմարտությամբ ծառայել էին Ռուսական կայսրությանը, Էնվեր Փաշան իր ամբողջ զայրույթը տեղափոխեց Օսմանյան կայսրությունում բնակվող անպաշտպան հայ կանանց ու երեխաների վրա: Եվ ահա, հետեւյալը կասեմ: Այնպիսի մարդիկ, ինչպիսին Լեւոն Սարդարյանն է, Էնվերից լավը չեն: Նա սպանել է մարմինները, սրանք հիշողությունն ու հոգին են սպանում: Իրենց ստով, իշխանությունը պահելու իրենց մոլագար ցանկությամբ, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն վաճառել հարազատ մորը, այդպիսի մարդիկ խորագույն նողկանք են առաջացնում:

Պատմությունն աղավաղելու եւ ժողովրդի հիշողությունը սպանելու ավանդույթները «փաշինյանական» Հայաստանի նոու-հաուն չեն: Մի քանի տարի առաջ Օսմանյան Պորտայի մեկ այլ նախկին վիլայեթ Բուլղարիայում հայտնվեցին արտաքուստ բարետես երիտասարդներ: Քաղաքներով եւ գյուղերով թափառելով, իսկ ավելի ճիշտ՝ թերթերի էջերով ճախրելով, նրանք սկսեցին պատմել, որ Բուլղարիայի հետ տեղի ունեցած ամենամեծ դժբախտությունը բաշիբոզուկների կողմից հղի կանանց եւ երեխաների կոտորածը չէր: Եվ ոչ էլ մի քանի հարյուրամյակ տեւած թուրքերի կողմից օկուպացիան: Ո՛չ: Ամենամեծ դժբախտությունը 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմն էր: Պարզվում է՝ ռուսները բուլղարացիներին չեն փրկել, իսկ Ալեքսանդր II կայսրն ամենեւին ազատագրող ցար չէ: Իսկ գեներալ Սկոբելյովը Բալկաններից թուրքերին քշած հերոս չէ, այլ դաժան բռնակալ, որից հետո Բուլղարիան ստիպված էր գնալ ոչ թե լուսավորյալ եվրոպական ուղղությամբ, այլ քարշ գալ Ռուսաստանի վայրի ասիական քաղաքականության հետեւից: Նրանց պատմություններում Թուրքիան ներկայացվում էր լուսավորյալ պետության օրինակ, որտեղ բուլղարացիները կուշտ ու երջանիկ են ապրել: Իսկ օրենքի գերիշխանությունը եւ սուլթանի պաշտոնյաների անկաշառությունը բուլղարացիներին թույլ են տվել ապրել հանգիստ ու զարգանալ՝ առաջացնելով թուրքական աշխարհի մեջ չմտած հարեւանների նախանձը: Իսկ բուլղարացիների բոլոր ներկայիս խնդիրները, ինչպես աղքատությունը, ոչնչացված արդյունաբերությունը, հարբեցողությունը եւ ծանրագույն ժողովրդագրական ճգնաժամը Ռուսաստանի կողմից Բուլղարիայում օսմանյան իշխանության ոչնչացման հետեւանքն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ