News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Brexit-ի տնտեսական հարվածը Մեծ Բրիտանիայի համար չորս անգամ ուժեղ կլինի, քան ԵՄ-ի համար, վկայում են Բրյուսելի վերջին կանխատեսումները, գրում է The Guardian-ը:

Նոր հարաբերությունների մեջ մտնելուց մեկ ամիս անց Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Բրիտանիայի` Բորիս Ջոնսոնի կառավարության կողմից համաձայնեցված պայմաններով դուրս գալը կհանգեցնի նրան, որ  մինչեւ 2022 թվականի ավարտը ՀՆԱ-ն ՄԹ-ում կկրճատվի մոտ 2.25 տոկոսով` այն իրավիճակի համեմատ, եթե Մեծ Բրիտանիան պահպաներ անդամակցությունը ԵՄ-ում: Իսկ ԵՄ-ի համար` հակառակը, ըստ գնահատականների,  նույն ժամանակահատվածում հարվածը Եմ-ի համար շուրջ 0.5 տոկոս կկազմի:

Երկու տարվա ընթացքում կորած տնտեսական արտադրության համար համարժեք է ավելի քան 40 միլիարդ ֆունտ ստեռլինգը, հանձնաժողովը հայտարարել է, որ, չնայած ամենավատ վնասից հաջողվել է խուսափել դեկտեմբերին կնքված առեւտրային համաձայնագրի շնորհիվ, առեւտրի համար զգալի խոչընդոտներ դեռ մնում են եւ ավելի թանկ կարժենան Մեծ Բրիտանիային:

«Չնայած նրան, որ ազատ առեւտրի համաձայնագիրը բարելավում է իրավիճակն այն արդյունքի համեմատ, եթե ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ առեւտրային համաձայնագիր չլիներ, այն չի կարող մոտենալ ԵՄ անդամակցության առեւտրային առավելություններին»,- ասել է հանձնաժողովն իր ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ:

Առաջատար տնտեսագետներից շատերն արդեն կանխատեսել են, որ Brexit-ը Մեծ Բրիտանիայի տնտեսությանն ավելի մեծ հարված կհասցնի, քան ԵՄ-ին: Այնուամենայնիվ, հանձնաժողովի կողմից կազմված թվերը ԵՄ պաշտոնական առաջին գնահատականներն են, որոնք արվել են համաձայնագրի կնքումից հետո:

Կանխատեսումը հայտնվել է այն կապակցությամբ, որ Միացյալ Թագավորության կառավարությունն աճող ճնշում է զգում նոր կանոնների ֆոնին, ընդ որում, բիզնես կազմակերպությունները նախազգուշացնում են, որ խախտումներ են սպասվում նոր սահմանային ստուգումների արդյունքում, որոնք ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանը:

Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ կնքված գործարքը զրոյական տուրքերի` Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ ապրանքների վաճառքի հարկերի պահպանում էր ներառում: Սակայն ձեռնարկություններըլրացուցիչ ծախսերի և ուշացումների բախվեցին` նոր փաստաթղթաշրջանառության, մաքսային հսկողության եւ նոր համակարգի նկատմամբ շփոթության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ