News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Այսօրվա կրակոցները տեղի են ունենում հրաձգային, բայց մեծ տրամաչափի զինատեսակներով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ազատամարտիկ, «Մանախ» մականունով Արթուր Այվազյանը:

«Այսինքն 12,7 տրամաչափի զենքերով սկսել են արդեն աշխատել, եւ մեր ժողովրդի վախն են փորձում բռնել:

Ես արդեն երեք ամիս գոռում եմ սրա մասին: Եթե հիշում եք՝ սկսեցին Սոթքից: բացատրեցի ամբողջ պատճառները, գնացի այնտեղ, գիտեք՝ ոնց էի ուզում կանխարգելել ու գիտեք՝ ինչպես պետական մակարդակով ինձ հետ բերեցին: Սյունիքում մի քանի անգամ է արդեն: Ես ասում եմ՝ հաջորդը լինելու Տավուշն ու Արարատը: Երկու ուղղությամբ նույն ուժերը կենտրոնացված են: Ես տիրապետում եմ օպերատիվ իրավիճակին, որքան էլ դա բարձրագոչ հնչի: Այո, պետական մարմինները տիրապետում են, բայց լռում են, իսկ ես ավելի օպերատիվ եմ տիրապետում ու արձագանքը կտեսնեք:

Ես Սյունիքից չեմ հրաժարբվել, ես հիմա ավելի մեծ ռազմավարական խնդիր են փորձում լուծել, իրենց չեմ էլ լսելու»,-հայտարարեց Այվազյանը՝ հավելելով, որ իրեն պետք է ազգը ֆիզիկական բնաջնջումից փրկող ուժերի գերակայություն, իսկ պետությունն այդ ուղղությամբ մատը մատին չի տալիս:

«Այսօր թուրքերն այնքան էլ լկտիացել, որ 200 գլուխ ոչխար են տանում, ռուսն է գնում հետ բերում: Սյունեցին այլեւս այն սյունեցին չէ: Թուրքը չի վախեցնում, բայց պետության աջակցության չգոյությունը իմ սյունեցին թողել է անորոշ իրավիճակում Սյունեցին երբեք այսքան ընկճված, այսքան անորոշության մեջ երբեք չի եղել: Սա պատահական չէ, տեսեք, թե քանի օր է հականժդեհյան քարոզչություն է ընթանում, որի առաջին քայլը եղավ Մ«արտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժումը: Նժդեհյան գաղափարախոսությունն է իմ ազգի գոյապահպանությունն իրականացնելու: Այո, կհամարվենք անջատողական, կբարձրանանք լեռները, չենք ենթարկվի հիմնական  իշխանություններին: Տեռոր չենք անի, բայց կտեսնեք, թե ինչ կանենք, մենք չենք թողնի այսպես: Պետությունը տանում է դրան:

Տեսեք, ինչ հետաքրքիր կոնտեքստ են մշակել՝ Սյունիքի հետ կապված բոլոր տեղեկությունները համաձայնեցնել ԱԱԾ-ի հետ ու ժողովուրդը լռում է: Սա դառնալու է նախադեպ: Վաղը նույնը լինելու է Տավուշում: Հերթով ոչ մի տեղից ինֆորմացիա չի գալու»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ