News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ձերբակալված Տաջիկստանի հինգ քաղաքացիների «Իսլամական պետություն» խմբավորմանը անդամակցելու եւ միջոցներ հավաքելու ու մարդկանց հավաքագրելու ճանապարհով ահաբեկչություններ նախապատրաստելու մեղադրանքներ են առաջադրվել, հաղորդում է Reuters-ը:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ մեղադրյալներից մեկը, որի անունը Ազիզժոն Բ. է, կասկածվում է Աֆղանստանում ԻՊ երկու բարձրաստիճան ղեկավարների հետ սերտ կապի եւ ԻՊ-ի քարոզչություն տարածելու համար ռուսալեզու ու տաջիկական օնլայն-ցանցերն օգտագործելու մեջ:

Անցյալ տարի ձերբակալված հինգ մարդ կասկածվում էր Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգի արեւմտյան հողում ԻՊ բջջին պատկանելու մեջ, որի անդամները հրահանգներ եւ նյութեր էին ստացել Գերմանիայում ռումբեր ստեղծելու եւ ահաբեկչություններ ծրագրելու համար:

Նշվում է, որ ցանցը միջոցներ է հավաքել «Իսլամական պետության» գործողությունների համար եւ հավաքագրել հավանական գրոհայինների:

Անցյալ շաբաթ դանիական ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալել է 13 մարդու, իսկ գերմանական ոստիկանությունը ձերբակալել է եւս մեկ մարդու՝ պայթուցիկ նյութեր պատրաստելու եւ Դանիայում կամ Գերմանիայում ահաբեկչության փորձ կատարելու կասկածանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ